Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Ալաշկերտը» պարտվել է ստուգողական խաղում. Հայաստանի չեմպիոնը փետրվարի 6-ին չի խաղա «Կռիլյա Սովետովի» դեմ

«Ալաշկերտն» առաջին ստուգողական հանդիպումն անցկացրեց Անթալիայում: Մրցակիցը Ռուսաստանի 1-ին դիվիզիոնի առաջատարներից մեկն էր՝ Լենինգրադի մարզի Տոսնո քաղաքը ներկայացնող համանուն թիմը, հաղորդում է հայկական ակումբի մամուլի քարտուղարությունը:

Հայաստանի չեմպիոնը խաղասկզբում երկու կոպիտ սխալ է թույլ տվել պաշտպանությունում և արդեն 15-րդ րոպեին տանուլ տալիս է եղել 0:2 հաշվով: Հետագայում Արամ Ոսկանյանի սաները տիրել են նախաձեռնությանը և հաջողությանը մոտ են եղել Միհրան Մանասյանը, Արտակ Եդիգարյանը, թիմում փորձաշրջան անցնող սերբ կիսապաշտպան Ուրոշ Նենադովիչը, սակայն հաշիվը մինչև խաղավերջ այդպես էլ չի փոխվել: Նշենք, որ այս խաղի ընթացքում գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը խաղադաշտ է մտցրել հավաքին մասնակցող բոլոր ֆուտբոլիստներին:

Հաջորդ ստուգողական խաղն «Ալաշկերտը» կանցկացնի փետրվարի 6-ին, սակայն փոխվել է թիմի մրցակիցը: Բանն այն է , որ այդ օրվա պլանավորված մրցակցի՝ Ռուսաստանի Պրեմիեր Լիգան ներկայացնող Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբի ղեկավարությունը պաշտոնական գրությամբ դիմել է «Ալաշկերտ ՖԱ»-ին, որում իրենց հարկադրական հրաժարումն այդ խաղից պատճառաբանել է մեծ թվով ֆուտբոլիստների վնասվածքներով: Փոխարենն «Ալաշկերտն» այդ նույն օրը կմրցակցի Սերբիայի Սուպեր Լիգան ներկայացնող «Նապրեդակ» թիմի հետ: Կրուշևացա քաղաքի այս թիմը Սերբիայի ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է չորրորդ տեղը:


«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը

Ուրոշ Նենադովիչ. «Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» նոր պայմանագրեր է ստորագրել 12 ֆուտբոլիստների հետ

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Վարդան Բիչախչյան. «Գիտեինք, որ ստանդարտ իրավիճակներն «Ալաշկերտի» ուժեղ կողմերից են»