Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Ալաշկերտը» ոչ մի հնարավորություն չթողեց «Շիրակին» և գյումրեցիներին զիջում է արդեն մեկ միավորով (տեսանյութ)

Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի կենտրոնական խաղում «Ալաշկերտը» հյուրընկալել էր «Շիրակին»:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ալաշկերտն» առաջին խաղակեսից հետո առջևում էր 3-0 հաշվով: Հաջողության են հասել Արտակ Եդիգարյանը, Արտակ Դաշյանը և Ուրոշ Նենադովիչը:

Երկրորդ խաղակեսում տարածքային առավելությունը շիրակցիների կողմն էր, սակայն գործը վտանգավոր գրոհներին չէր հասնում: «Ալաշկերտի» ֆուտբոլիստները հմտորեն պաշտպանվում էին և փորձում ժամանակ առ ժամանակ հակագրոհել: Արդյունքում, խաղն ավարտվել է հենց այդ հաշվով՝ 3-0:

«Ալաշկերտը» վաստակել է 36 միավոր և այժմ արդեն ընդամենը մեկ միավորով է զիջում առաջատար «Շիրակին»:

Թիմերի մեկնարկային կազմերը՝

«Ալաշկերտ». 93. Արսեն Բեգլարյան, 19. Վահագն Մինասյան, 2. Դմիտրո Խովբոշա, 6. Արարատ Առաքելյան, 8. Գագիկ Դաղբաշյան, 21. Արտակ Գրիգորյան, 15. Ուրոշ Նենադովիչ, Արտակ Դաշյան (4. Սաշա Ֆիլիպովիչ) 14. Լեստեր Պելտիեր (20. Արթուր Եդիգարյան), 7. Միհրան Մանասյան (12. Ացամազ Բուրաև):

«Շիրակ». 13. Անատոլի Այվազով, 3. Արտյոմ Միքայելյան (42. Սեմյոն Դացենկո), 7. Վիուլեն Այվազյան, 8. Ռումյան Հովսեփյան, 18. Արամ Մուրադյան (20. Ումարու Կաինա), 19. Սոլոմոն Իմե Ուդո, 21. Գևորգ Հովհաննիսյան, 23. Ռուբերտ Դարբինյան, 25. Աղվան Դավոյան (2. Արման Հովհաննիսյան), 39. Միլուտոն Իվանովիչ (17. Վահան Բիչախչյան), 55. Աբդուլ Սաֆիու:


«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը

Ուրոշ Նենադովիչ. «Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» նոր պայմանագրեր է ստորագրել 12 ֆուտբոլիստների հետ

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Վարդան Բիչախչյան. «Գիտեինք, որ ստանդարտ իրավիճակներն «Ալաշկերտի» ուժեղ կողմերից են»