Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Ալաշկերտը» հաղթեց Կապանում, «Արարատն» ու «Բանանցը» ոչ-ոքի խաղացին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրում գործող չեմպիոն «Ալաշկերտը» հյուրընկալվեց Կապանի «Գանձասարին»:

14-րդ րոպեին կապանցիների կազմում հաշիվը բացեց կիսապաշտպան Գեղամ Հարությունյանը, սակայն հյուրերին հաջողվեց երկու գնդակ խփել ու կամային հաղթանակ տոնել: 40-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Արտակ Դաշյանը, իսկ 86-րդ րոպեին 11-մետրանոցը դիպուկ իրացրեց Արտակ Եդիգարյանը:

16-րդ տուրի վերջին հանդիպումը տեղի ունեցավ «Հանրապետական» մարզադաշտում. «Արարատն» ընդունեց «Բանանցին»: 34-րդ րոպեին «Բանանցի» հարձակվող Լայերսիոն դիպուկ իրացրեց 11-մետրանոցը՝ բացելով խաղի հաշիվը, սակայն 57-րդ րոպեին Մհեր Սահակյանը հավասարեցրեց հաշիվը: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1:

16-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը հետևյալ տեսքն ունի.

# Թիմ Խաղ Հաղթանակ Ոչ-ոքի Պարտություն Խ/Ը գնդակ Միավոր
1. «Շիրակ» 16 9 4 3 17:8 31
2. «Ալաշկերտ» 16 8 5 3 27:17 29
3. «Փյունիկ» 16 7 5 4 18:12 26
4. «Գանձասար-Կապան» 16 7 3 6 18:14 24
5. «Բանանց» 16 4 4 8 14:24 16
6. «Արարատ» 16 1 3 12 7:26 6

«Արարատը» պատասխանել է Նորայր Գրիգորյանի հայտարարությանը, թե ակումբը նրա աշխատավարձը չի վճարել

Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Տիգրան Ղարաբաղցյան. «Արարատն» այսօր ոչնչով չէր զիջում «Գանձասար-Կապանին»

Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

«Արարատ» – «Գանձասար-Կապան»՝ 1-2. Կապանյան թիմն «Ալաշկերտին» արդեն զիջում է 3 միավորով

«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

«Матч ТВ»-ի պատրաստած վավերագրական ֆիլմն «Արարատի» մասին (տեսանյութ)