Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Ալաշկերտ» – «Բանանց». Այն ամենը, ինչ պետք է իմանալ հանդիպումից առաջ

«Ալաշկերտ» – «Բանանց»

16 խաղ, +7=4-5, 26:24

14 ապրիլի,  ժ.16:00, Երևան, «Ալաշկերտ»  մարզադաշտ

21.08.2016  «Ալաշկերտ» – «Բանանց»՝  3:0 (0:0)

Արտակ Դաշյան (47), Արթուր Եդիգարյան (76), Յուրի Ֆոմենկո (83):

02.10.2016  «Բանանց» – «Ալաշկերտ»՝  0:3 (0:2)

Արթուր Եդիգարյան (17, 37), Միհրան Մանասյան (69):

05.11.2016  «Ալաշկերտ» – «Բանանց»՝  4:1 (1:1)

Արտակ Եդիգարյան (6, 79), Խորեն Վերանյան (71), Արտակ Գրիգորյան (90+2) – Վահագն Այվազյան (37):

04.03.2017  «Բանանց» – «Ալաշկերտ»՝  1:2 (0:2)

Կարեն Մելքոնյան (89) – Վահագն Մինասյան (27), Ուրոշ Նենադովիչ (32):

Հանդիպումը սկզբունքային նշանակություն ունի թիմերը գլխավորող մարզիչների առումով: Ինչպես հայտնի է, ներկայումս «Բանանցի» ղեկը ստանձնած Արամ Ոսկանյանի գլխավորությամբ «Ալաշկերտը» գերազանց սկսեց առաջնության գարնանային հատվածը և տարած 3 անընդմեջ հաղթանակների շնորհիվ ընթացիկ առաջնությունում առաջին անգամ գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Իսկ ահա կրկին հարազատ կոլեկտիվ վերադարձած Աբրահամ Խաշմանյանին չհաջողվեց զարգացնել հաջողությունը: Նրա գլխավորությամբ առաջին խաղում գործող չեմպիոնը պարտվեց «Գանձասար Կապանին»՝ մրցակցին զիջելով նաև առաջատարի դիրքը: Ճիշտ է, փորձառու մասնագետին հաջողվեց իր թիմին լավ նախապատրաստել հաջորդ հանդիպմանը, որում ալաշկերտցիները հյուրընկալվելիս խոշոր հաշվով հաղթեցին «Փյունիկին»:

Արամ Ոսկանյանին կարճ ժամանակահատվածում արդեն հաջողվել է որոշակիորեն կարգավորել «Բանանցի» խաղը: Նա իր վերադարձը նշեց «Արարատի» նկատմամբ տոնած հաղթանակով, իսկ հաջորդ տուրում Ոսկանյանի սաները հավասար պայքարում ցավալի պարտություն կրեցին «Շիրակից» խաղավերջում բաց թողած միակ գոլի պատճառով:

Առաջիկա խաղին նախապատրաստվելու համար «Բանանցն» ընդամենը 3 օր է ունեցել, քանի որ այդ ընթացքում գավաթի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումն անցկացրեց «Փյունիկի» հետ:

17038968_1244576892262001_5096907904436120400_o

Ընթացիկ մրցաշրջանում երկրի չեմպիոնն ու գավաթակիրը 6-րդ անգամ են հանդիպելու: «Ալաշկերտը» բացահայտ առավելության է հասել՝  հաղթելով առաջնության 4 հանդիպումներում էլ և Սուպերգավաթի համար մրցավեճում: Ընդ որում առաջնության առաջին 3 խաղերում չեմպիոնը խոշոր հաշվով է հաղթել:

Հիշեցնենք, որ հենց «Ալաշկերտից» 2-րդ շրջանում կրած խոշոր հաշվով պարտությունից հետո իսպանացի Տիտո Ռամալյոն պաշտոնանկ արվեց: Նրա հետ իր կամքով թիմից հեռացավ նաև Արամ Ոսկանյանը:

Մրցակիցների մրցավեճում առավել արդյունավետ է գործել «Ալաշկերտի» հարձակվող Միհրան Մանասյանը՝ իր օգտին գրանցելով 6 գոլ: «Բանանցից» աչքի են ընկել Վահագն Այվազյանն ու Գևորգ Կարապետյանը՝ խփելով 3-ական գնդակ:

Ընթացիկ առաջնությունում «Բանանցին» հատկապես մեծ տհաճություն են պատճառել Եդիգարյան եղբայրները, որոնք միասին 5 անգամ գրավել են մրցակցի դարպասը:

4-րդ զգուշացման պատճառով հանդիպումը բաց կթողնեն «Ալաշկերտի» պաշտպան Դմիտրի Խովբոշան և «Բանանցի» կիսապաշտպան Վահագն Այվազյանը: Իսկ ահա «Բանանցի» պաշտպան Լայոնել Ադամսը բացի այս խաղից, չի մասնակցի նաև հաջորդ տուրի հանդիպմանը, քանի որ 7 դեղին քարտի է արժանացել:

Աշոտ Հայրապետյան


«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը

Ուրոշ Նենադովիչ. «Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» նոր պայմանագրեր է ստորագրել 12 ֆուտբոլիստների հետ

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Վարդան Բիչախչյան. «Գիտեինք, որ ստանդարտ իրավիճակներն «Ալաշկերտի» ուժեղ կողմերից են»