Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Ալաշկերտ» – «Արարատ». Տեղեկություններ, որոնք մարզադաշտ այցելելու առիթ կդառնան

«ԱԼԱՇԿԵՐՏ»  «ԱՐԱՐԱՏ» 

18 խաղ,  +8=4-6, 26:24

12 օգոստոսի, ժ.18:00, Երևան, «Ալաշկերտ»  մարզադաշտ

Մայիսի 31-ին մրցակիցների միջև կայացած նախորդ հանդիպումը 25-րդ առաջնության վերջին ակորդն էր, որ հնչեց «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ խաղից հետո տեղի ունեցավ երկրի չեմպիոն «Ալաշկերտի» պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Չեմպիոնի տիտղոսը կրկին նվաճած ալաշկերտցիներն այդ խաղում 4-1 հաշվով վստահ հաղթանակ տոնեցին: Դուբլի հեղինակ դարձած Միհրան Մանասյանը 13 գնդակով հավասարվեց Արտակ Եդիգարյանին ու նրա հետ դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն:

Այդ ամենն արդեն անցյալում են, իսկ մրցակիցների նոր մրցավեճից առաջ բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել մրցաշարային աղյուսակում: «Ալաշկերտն» իր պատմության մեջ առաջին անգամ առաջնությունը սկսեց պարտությամբ՝ Գյումրիում 1-2 հաշվով զիջելով «Շիրակին», որին նախորդ մրցաշրջանում այդպես էլ չէր հաջողվել հաղթել չեմպիոնին: Ընդ որում այդ խաղում «Ալաշկերտն» առաջինն էր բացել հաշիվը, իսկ գյումրեցիները հաղթական գնդակը խփել էին Արսեն Բեգլարյանի կոպիտ սխալի հետևանքով:

Իսկ ահա նախորդ առաջնության բացահայտ հետնապահ «Արարատը» երկրի փոխչեմպիոն «Գանձասար-Կապանի» հետ մրցավեճում շատերի համար անսպասելի հաճելի անակնկալ մատուցեց իր երկրպագուներին՝ 3-1 հաշվով կամային հաղթանակ տոնելով ու 722 օրվա ընդմիջումից հետո կրկին գլխավորելով մրցաշարային աղյուսակը:

Այն, որ արարատցիները կարողանում են անակնկալներ մատուցել իրենց երկրպագուներին, դեռևս նախորդ մրցաշրջանում դրսևորվեց «Ալաշկերտի»  հետ կայացած առաջին շրջանի խաղում: Մեկնարկային 4 հանդիպումներում ընդամենը մեկ միավոր վաստակած և աղյուսակը եզրափակող «Արարատը»  5-րդ տուրում անսպասելիորեն 3-1 հաշվով պարտության մատնեց 8 միավորով երկրորդ տեղում ընթացող «Ալաշկերտին»:

Դա նախորդ մրցաշրջանում «Ալաշկերտի»  նկատմամբ արարատցիների տոնած միակ հաղթանակն էր: Հաջորդ 5 հանդիպումներում ալաշկերտցիները լիովին վրեժխնդիր եղան առաջնությունում կրած առաջին պարտության դիմաց՝ շահելով խաղերը 17-7 ընդհանուր հաշվով:

«Ալաշկերտի» հետ կայանալիք առաջիկա հանդիպումն արարատցիների համար առանձնահատուկ է ոչ միայն մրցաշարային աղյուսակի տեսանկյունից: Ինչպես հայտնի է, ՊՐՈ արտոնագրի բացակայության պատճառով նոր մրցաշրջանում «Արարատի» ավագ մարզչի կարգավիճակում հայտնված, սակայն գործնականում թիմի գործողությունները ղեկավարող Արկադի Անդրեասյանը ծննդյան 70-ամյակը նշեց:

Կասկածից վեր է, որ արարատցիներն առաջիկա խաղում ամեն ինչ կներդնեն Արկադի Անդրեասյանին հոբելյանի առթիվ հիանալի նվեր մատուցելու համար: Իսկ մարզչի համար ամենամեծ նվերն, իհարկե, իր գլխավորած թիմի հաղթանակն է:

«Ալաշկերտն» էլ այս խաղում խաղադաշտ է դուրս գալու մարտական տրամադրվածությամբ և հաղթելու վճռականությամբ: Այնպես որ սպասվում է բավական հետաքրքիր ու անզիջում մրցապայքար:

Մրցակիցների մրցավեճում բոլորից արդյունավետ է գործել «Ալաշկերտի» բոլոր տարիների լավագույն ռմբարկու Միհրան Մանասյանը, ով 12 անգամ գրավել է արարատցիների դարպասը: Այդ գոլերից 9-ը նա խփել է անցած մրցաշրջանում: Ընդ որում 3-րդ շրջանի խաղում Միհրանը ֆուտբոլային պոկերի հեղինակ էր դարձել:

Արարատցիներից ամենաարդյունավետը թիմի նախկին ավագ Ալեքսանդր Ռակիչն է` դառնալով 6 գոլի հեղինակ:

Աշոտ Հայրապետյան


Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

Աբրահամ Խաշմանյան. «Մեր թիմը շավ լավ խաղաց, ու հաղթանակը տրամաբանական էր»

Աբրահամ Խաշմանյան. «Մանասյանի վրիպո՞ւմը. Մեսին էլ երբեմն գոլ չի խփում 11-մետրանոց հարվածով»

Աբրահամ Խաշմանյան. «Ես այսօր ճանաչեցի իմ թիմին»

Աբրահամ Խաշմանյան. «Ոչ թե 1-2 ֆուտբոլիստ է վատ վիճակում, այլ ամբողջ թիմը»

Լավագույնների պարգևատրումը և «Ալաշկերտի» մարզչական «քաոսը». Հայկական ֆուտբոլի գլխավոր լուրերի քրոնիկոնը

Ամպրոպ՝ անամպ երկնքում. Արամ Ոսկանյանը հեռացվել է «Ալաշկերտից», նրան փոխարինել է Աբրահամ Խաշմանյանը

Չեմպիոնի ազատումը «խաշմանյանական» լծից և Մանասյանի պատմական պոկերը. «Ալաշկերտի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստերով

Կարեն Բարսեղյան. «Խաշմանյանը կվերադառնա «Ալաշկե՞րտ». ո՞վ է այդպիսի լուրեր տարածում»

Աբրահամ Խաշմանյանի հրաժարականը պահանջել է ակումբի նախագահը

Աբրահամ Խաշմանյան. «Գլոբալ փոփոխություններ են պետք մեր ակումբային ֆուտբոլում»

Աբրահամ Խաշմանյան.«Երկրորդ փուլը հայկական թիմերի համար առավելագույնն է»

Աբրահամ Խաշմանյանը երկարաձգել է պայմանագիրն «Ալաշկերտի» հետ

Աբրահամ Խաշմանյան.«Մեր մաքուր գոլը չհաշվեցին. Ընթացք ենք տալու»