Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

Մեկնարկել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրը: Անդրանիկ մրցավեճում գործող չեմպիոն և այս առաջնության առաջատար «Ալաշկերտը» հյուրընկալել է հետնապահ «Արարատին»:

Առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար է՝ 1-1: Թիմերն արագորեն փոխանակեցին մեկական գնդակ, իսկ հետագա հատվածում «Ալաշկերտը» բացահայտ առավելություն ուներ, սակայն գնդակն այդպես էլ չհայտնվեց Գոռ Էլյազյանի պաշտպանած դարպասում:

Առաջին խաղակեսի բոլոր իրադարձությունները՝

41՛ Եվս մեկ վտանգավոր դրվագ «Արարատի» դարպասին: Տուգանային հրապարակից հարված կատարեց Արտակ Եդիգարյանը, սակայն դարպասապահը մեծ դժվարությամբ հետ մղեց գնդակը:

39՛ Դաշտի տերերը մոտ 35մ հեռավորության վրա ստացել էին տուգանային հարվածի իրավունք: Կրկին գնդակին մոտեցավ Արտակ Եդիգարյանը, թվում էր՝ գնդակը հայտնվելու էր դարպասում, սակայն գնդակը փոքր շեղությամբ լքեց դաշտի սահմանները:

36՛ Արտակ Գրիգորյանը, պատ խաղարկելով Միհրան Մանասյանի հետ, մտավ տուգանային հրապարակ, սակայն չհասցրեց հարված կատարել: Փոխարենը վնասվածք հասցրեց դարպասապահ Էլյազյանին:

34՛ Հերթական վտանգավոր պահն «Արարատի» դարպասին: Նպաստավոր դիրքում էր հայտնվել Միհրան Մանասյանը, սակայն լավ չկասեցրեց գնդակը և հարվածն էլ շատ բարձր ստացվեց:

29՛ Այժմ էլ իր անհատական վարպետությունը «Ալաշկերտի» կիսապաշտպան Լեստեր Պելտիերը: Նա ձախ թևից ներխուժեց տուգանային հրապարակ, շրջանցեց մրցակցի երկու պաշտպանների, սակայն հարվածը դիպավ դարպասաձողին:

27՛ Խաղն իր վրա վերցրեց Սաշա Ֆիլիպովիչը: Նա ձախ եզրից շարժվեց առաջ և հուժկու հարված կատարեց դեպի դարպասի մոտակա անկյունը: Էլյազյանը հետ մղեց գնդակը:

26՛ Շարունակում է հեռահար հարվածներ կիրառել Արտակ Եդիգարյանը: Սակայն նրա նմանատիպ հարվածներն առայժմ ապարդյուն են:

25՛ Ձախ թևից օդային փոխանցում հետևեց դեպի Միհրան Մանասյանը, սակայն նրա՝ գլխի հարվածից հետո գնդակն անցավ դարպասաձողի կողքով:

16՛ ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼԼԼԼ. «Ալաշկերտը» հավասարեցրեց հաշիվը: Տուգանայինից կատարած հարվածով աչքի ընկավ Արտակ Եդիգարյանը՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ: Ընդ որում, նա հարվածեց հենց այն անկյունը, որտեղ կանգնած էր Գոռ Էլյազյանը:

13՛ ԳՈՈՈՈՈՈՈՈԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼ. «Արարատն» անսպասելիորեն բացեց հաշիվը: Գոլը գրանցվեց Էդգար Մկրտչյանի հաշվին, ով մոտ տարածությունից գրավեց Կասպարովի դարպասը:

11՛ Խառնաշփոթ իրավիճակ էր «Արարատի» դարպասի մոտ: Իրար հետևից մի քանի հարված հետևեց Գոռ Էլյազյանի դարպասին: Լեստեր Պելտիերի՝ գլխի հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից:

6՛ Ինչպես և սպասվում էր, դաշտի տերերը հենց սկզբից տիրել են խաղային առավելությանը:

Թիմերի մեկնարկային կազմերը՝

«Ալաշկերտ». 1. Գևորգ Կասպարով, 5. Դանիել Ստոյկովիչ, 6. Արարատ Առաքելյան, 2. Դմիտրո Խովբոշա, 4. Սաշա Ֆիլիպովիչ, 19. Վահագն Մինասյան, 11. Իրակլի Կվեկվեսկիրի, 21. Արտակ Գրիգորյան, 17. Արտակ Եդիգարյան, 14. Լեստեր Պելտիեր, 7. Միհրան Մանասյան:

Պահեստայիններ՝ 93. Արսեն Բեգլարյան, 18. Զավեն Բադոյան, 9. Արտակ Դաշյան, 10. Խորեն Վերանյան, 22. Գևորգ Նռանյան, 13. Ալեն Համբարձումյան, 12. Ացամազ Բուրաև:

Գլխավոր մարզիչ՝ Աբրահամ Խաշմանյան:

«Արարատ». 22. Գոռ Էլյազյան, 2. Ռևիկ Եղիազարյան, 6. Արգիշտի Պետրոսյան, 8. Յուրի Գարեգինյան, 20. Ռաֆայել Սաֆարյան, 10. Էդգար Մկրտչյան, 14. Արմեն Դերձյան, 17. Գեղամ Թումբարյան, 23. Գոռ Պողոսյան, 21. Անդրանիկ Քոչարյան, 7. Դավիթ Մինասյան:

Պահեստայիններ՝ 88. Անուշավան Թարվերդյան, 15. Սերգեյ Մկրտչյան, 11. Դավիթ Գրիգորյան, 5. Վարդան Արզոյան, 9. Դավիթ Ղանդիլյան, 19. Արթուր Ստեփանյան, 18. Գարեգին Կիրակոսյան:

Գլխավոր մարզիչ՝ Արկադի Անդրեասյան:


«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը

Ուրոշ Նենադովիչ. «Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» նոր պայմանագրեր է ստորագրել 12 ֆուտբոլիստների հետ

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Վարդան Բիչախչյան. «Գիտեինք, որ ստանդարտ իրավիճակներն «Ալաշկերտի» ուժեղ կողմերից են»

Աբրահամ Խաշմանյան. «Մեր թիմը շավ լավ խաղաց, ու հաղթանակը տրամաբանական էր»