Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

Մեկնարկել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրը: Անդրանիկ մրցավեճում գործող չեմպիոն և այս առաջնության առաջատար «Ալաշկերտը» հյուրընկալել էր հետնապահ «Արարատին»:

Դաշտի տերերն առավելության հասան 3-1 հաշվով: Էդգար Մկրտչյանը 13-րդ րոպեին բացեց հաշիվը, իսկ ընդամենը 3 րոպե անց տուգանայինից կատարած հրաշալի հարվածով աչքի ընկավ Արտակ Եդիգարյանը: Նույն ֆուտբոլիստը 53-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11-մետրանոցը: Սա նրա 11-րդ գոլն էր Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում, որի շնորհիվ դարձավ լավագույն ռմբարկուն: Խաղի վերջին վայրկյաններին աչքի ընկավ Զավեն Բադոյանը:

«Ալաշկերտն» ունի 51 միավոր և մնում է միանձնյա առաջատար: «Արարատը» 9 միավորով վերջին հորիզոնականում է:

Երկրորդ կեսի բոլոր իրադարձությունները՝

90+2՛ ԳՈՈՈՈՈՈՈՈՈԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼ. Զավեն Բադոյան: Դաշտի տերերն արագ հակագրոհ կազմակերպեցին, Զավենը միայնակ անցավ ամբողջ կիսադաշտը և թույլ, բայց դիպուկ հարվածով գրանցեց վերջնական արդյունքը:

86՛ «Արարատը» փորձում է ակտիվություն ցուցաբերել հարձակման գծում, սակայն կիսադաշտն անցնելուց հետո թիմի գրոհները լուրջ զարգացումներ չեն ստանում:

79՛ Փոփոխություն նաև «Արարատի» կազմում. Գեղամ Թումբարյանի փոխարեն՝ Արթուր Ստեփանյան:

79՛ Վերջին փոփոխությունն «Ալաշկերտի» կազմում. Լեստեր Պելտիերի փոխարեն խաղը կավարտի Խորեն Վերանյանը:

72՛ Զավեն Բադոյանը գրոհի նետեց Լեստեր Պելտիերին: Նա ցանկացավ շրջանցել երկու մրցակիցներին և հարվածել դարպասին, սակայն դա անելուց հետո խճճվեց, չկարողացավ ճիշտ կողմնորոշվել և անհաջող հարված-փոխանցում կատարեց:

71՛ Երկրորդ փոփոխությունը հյուրերի կազմում: Յուրի Գարեգինյանի փոխարեն՝ Վարդան Արզոյան:

64՛ Արկադի Անդրեասյանի առաջին փոփոխությունը: Գոլի հեղինակ Էդգար Մկրտչյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Դավիթ Ղանդիլյանը:

63՛ Փոփոխություն դաշտի տերերի կազմում. Միհրան Մանասյանի փոխարեն հանդիպումը կշարունակի Զավեն Բադոյանը:

62՛ Վտանգավոր հակագրոհ էր կազմակերպել «Ալաշկերտը»: Լեստեր Պելտիերը գնդակը հասցեագրեց Արտակ Դաշյանին, նա մտավ տուգանային հրապարակ և անհաջող հարված կատարեց, թեև կարելի էր փոխանցում կատարել առանց հսկողության մնացած Մանասյանին:

59՛ «Արարատի» առաջին վտանգավոր պահը խփած գոլից հետո: Մոտ 20մ հեռավորությունից հարվածեց Գարեգին Կիրակոսյանը, սակայն գնդակը շեղությամբ դուրս եկավ դաշտի սահմաններից:

57՛ Խաղընկերներն ամեն կերպ փորձում են օգնել, որ Մանասյանը դառնա գոլի հեղինակ, սակայն հաջողությունը համառորեն չի ժպտում հարձակվողին:

56՛ Դեղին քարտով զգուշացվեց Դմիտրո Խովբոշան:

53՛ ԳՈՈՈՈՈՈՈԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼ. Արտակ Եդիգարյանը՝ դուբլի հեղինակ. Էդգար Մկրտչյանը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Արտակ Դաշյանի նկատմամբ, 11-մետրանոցն էլ անվրեպ իրացրեց Եդիգարյանը: Սա նրա 11-րդ գոլն էր ընթացիկ առաջնությունում, որի շնորհիվ դարձավ Բարձրագույն խմբի լավագույն ռմբարկուն:

47՛ Խորքից հիանալի փոխանցում հետևեց դեպի Լեստեր Պելտիերը, ով մեն-մենակ մնաց դարպասապահի դիմաց: Սակայն հարվածը մի փոքր շեղ ստացվեց:

46՛ Ընդմիջմանը փոփոխություն է կատարել Աբրահամ Խաշմանյանը: Սաշա Ֆիլիպովիչի փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Արտակ Դաշյանը:

Առաջին խաղակեսի բոլոր իրադարձությունները՝

41՛ Եվս մեկ վտանգավոր դրվագ «Արարատի» դարպասին: Տուգանային հրապարակից հարված կատարեց Արտակ Եդիգարյանը, սակայն դարպասապահը մեծ դժվարությամբ հետ մղեց գնդակը:

39՛ Դաշտի տերերը մոտ 35մ հեռավորության վրա ստացել էին տուգանային հարվածի իրավունք: Կրկին գնդակին մոտեցավ Արտակ Եդիգարյանը, թվում էր՝ գնդակը հայտնվելու էր դարպասում, սակայն գնդակը փոքր շեղությամբ լքեց դաշտի սահմանները:

36՛ Արտակ Գրիգորյանը, պատ խաղարկելով Միհրան Մանասյանի հետ, մտավ տուգանային հրապարակ, սակայն չհասցրեց հարված կատարել: Փոխարենը վնասվածք հասցրեց դարպասապահ Էլյազյանին:

34՛ Հերթական վտանգավոր պահն «Արարատի» դարպասին: Նպաստավոր դիրքում էր հայտնվել Միհրան Մանասյանը, սակայն լավ չկասեցրեց գնդակը և հարվածն էլ շատ բարձր ստացվեց:

29՛ Այժմ էլ իր անհատական վարպետությունը «Ալաշկերտի» կիսապաշտպան Լեստեր Պելտիերը: Նա ձախ թևից ներխուժեց տուգանային հրապարակ, շրջանցեց մրցակցի երկու պաշտպանների, սակայն հարվածը դիպավ դարպասաձողին:

27՛ Խաղն իր վրա վերցրեց Սաշա Ֆիլիպովիչը: Նա ձախ եզրից շարժվեց առաջ և հուժկու հարված կատարեց դեպի դարպասի մոտակա անկյունը: Էլյազյանը հետ մղեց գնդակը:

26՛ Շարունակում է հեռահար հարվածներ կիրառել Արտակ Եդիգարյանը: Սակայն նրա նմանատիպ հարվածներն առայժմ ապարդյուն են:

25՛ Ձախ թևից օդային փոխանցում հետևեց դեպի Միհրան Մանասյանը, սակայն նրա՝ գլխի հարվածից հետո գնդակն անցավ դարպասաձողի կողքով:

16՛ ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼԼԼԼ. «Ալաշկերտը» հավասարեցրեց հաշիվը: Տուգանայինից կատարած հարվածով աչքի ընկավ Արտակ Եդիգարյանը՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ: Ընդ որում, նա հարվածեց հենց այն անկյունը, որտեղ կանգնած էր Գոռ Էլյազյանը:

13՛ ԳՈՈՈՈՈՈՈՈԼԼԼԼԼԼԼԼԼԼԼԼ. «Արարատն» անսպասելիորեն բացեց հաշիվը: Գոլը գրանցվեց Էդգար Մկրտչյանի հաշվին, ով մոտ տարածությունից գրավեց Կասպարովի դարպասը:

11՛ Խառնաշփոթ իրավիճակ էր «Արարատի» դարպասի մոտ: Իրար հետևից մի քանի հարված հետևեց Գոռ Էլյազյանի դարպասին: Լեստեր Պելտիերի՝ գլխի հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից:

6՛ Ինչպես և սպասվում էր, դաշտի տերերը հենց սկզբից տիրել են խաղային առավելությանը:

Թիմերի մեկնարկային կազմերը և կատարված փոփոխությունները՝

«Ալաշկերտ». 1. Գևորգ Կասպարով, 5. Դանիել Ստոյկովիչ, 6. Արարատ Առաքելյան, 2. Դմիտրո Խովբոշա, 4. Սաշա Ֆիլիպովիչ (9. Արտակ Դաշյան, 46՛), 19. Վահագն Մինասյան, 11. Իրակլի Կվեկվեսկիրի, 21. Արտակ Գրիգորյան, 17. Արտակ Եդիգարյան, 14. Լեստեր Պելտիեր (10. Խորեն Վերանյան, 79՛), 7. Միհրան Մանասյան (18. Զավեն Բադոյան, 63՛):

Մնացին պահեստայինների նստարանին՝ 93. Արսեն Բեգլարյան, 22. Գևորգ Նռանյան, 13. Ալեն Համբարձումյան, 12. Ացամազ Բուրաև:

Գլխավոր մարզիչ՝ Աբրահամ Խաշմանյան:

«Արարատ». 22. Գոռ Էլյազյան, 2. Ռևիկ Եղիազարյան, 6. Արգիշտի Պետրոսյան, 8. Յուրի Գարեգինյան (5. Վարդան Արզոյան, 71՛), 20. Ռաֆայել Սաֆարյան, 10. Էդգար Մկրտչյան (9. Դավիթ Ղանդիլյան, 64՛), 14. Արմեն Դերձյան, 17. Գեղամ Թումբարյան (19. Արթուր Ստեփանյան, 79՛), 23. Գոռ Պողոսյան, 21. Անդրանիկ Քոչարյան, 7. Դավիթ Մինասյան (18. Գարեգին Կիրակոսյան, 52՛):

Մնացին պահեստայինների նստարանին՝ 88. Անուշավան Թարվերդյան, 15. Սերգեյ Մկրտչյան, 11. Դավիթ Գրիգորյան:

Գլխավոր մարզիչ՝ Արկադի Անդրեասյան:


«Արարատը» պատասխանել է Նորայր Գրիգորյանի հայտարարությանը, թե ակումբը նրա աշխատավարձը չի վճարել

Տիգրան Ղարաբաղցյան. «Արարատն» այսօր ոչնչով չէր զիջում «Գանձասար-Կապանին»

Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

«Արարատ» – «Գանձասար-Կապան»՝ 1-2. Կապանյան թիմն «Ալաշկերտին» արդեն զիջում է 3 միավորով

«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

«Матч ТВ»-ի պատրաստած վավերագրական ֆիլմն «Արարատի» մասին (տեսանյութ)

Արկադի Անդրեասյան. «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ»

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

«Արարատը» 2-րդ անընդմեջ տնային հաղթանակն է տոնում