Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ագուերոն չի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն չի պատրաստվում տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», տեղեկացնում է Goal.com-ը:

Ավելի վաղ տեղեկություններ էին պտտվում, որ արգենտինացի ֆուտբոլիստը կարող է համալրել Ժոզե Մոուրինյոյի թիմի շարքերը:

Ընդ որում, չի բացառվում, որ Ագուերոն կարող է լքել «քաղաքաբնակների» կազմը: Այս մրցաշրջանի ավարտին հարձակվողը կհանդիպի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային և կքննարկի իր ապագան: