Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Աֆրիկայի գավաթ. Եզրափակիչում՝ Կամերուն – Եգիպտոս

Աֆրիկայի գավաթի խաղարկությունում տեղի ունեցան կիսաեզրափակիչ հանդիպումները:

Եգիպտոսի հավաքականը կարողացավ 11-մետրանոցներով հաղթել Բուրկինա Ֆասոյի ընտրանուն ու նվաճել եզրափակիչի ուղեգիր, իսկ Կամերունի հավաքականը քիչ առաջ երկու անպատասխան գնդակ ուղարկեց Գանայի հավաքականի դարպասը:

Այսպիսով՝ Աֆրիկայի գավաթի համար պայքար կմղեն Եգիպտոսի ու Կամերունի ընտրանիները: Բուրկինա Ֆասոյի և Գանայի հավաքականները կպայքարեն 3-րդ տեղի համար: