Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է խաղալ Հայաստանի ընտրանու հետ

Իրանում տեղի ունեցող ֆուտզալի սիրողական աշխարհի առաջնության շրջանակներում կայանալիք 5-6 տեղերի պայքարի համար հանդիպումը չի կայացել: Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է հանդիպել Հայաստանի ընտրանու հետ:

«Մենք նախապես տեղեկացրել էինք մրցաշարի կազմակերպիչներին, որ պատրաստ ենք խաղին և անհամբերությամբ սպասում էինք այդ դիմակայությանը, մինչև մեզ չասացին, որ ադրբեջանական կողմը հրաժարվել է մասնակցել այդ հանդիպմանը ինչ-որ պատճառներով»,- Արթուր Նահապետյանի խոսքերն է մեջբերում «Բիզնես-լիգայի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք՝ այս առաջնության ընթացքում մեր ներկայացուցիչները մեկ ոչ-ոքի արդյունք են գրանցել Իրանի հավաքականի դեմ մրցավեճում (4-4), ջախջախել են թուրքական թիմին (10-2), զիջել են Հունգարիայի ընտրանուն (1:4) և կամային հաղթանակ են տարել ճապոնական թիմի հետ խաղում (3:2):