Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ադնան Յանուզայը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ադնան Յանուզայը, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Սանդերլենդի» կազմում, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա անգլիական գրանդից:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արդեն որոշում է կայացրել կապված 22-ամյա բելգիացու հետ: Պորտուգալացին չի տեսնում Յանուզային իր թիմում, այդ իսկ պատճառով կխնդրի ակումբի ղեկավարությանը վաճառել բելգիացու տրանսֆերը:

Ավելացնենք, որ Յանուզայի պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2018թ.: