Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Աբրահամ Խաշմանյան. «Ես այսօր ճանաչեցի իմ թիմին»

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը «Փյունիկի» նկատմամբ հաղթանակից հետո (3-0) հետևյալ կարծիքն է հայտնել.

-Թիմը լավ խաղաց և արժանի հաղթանակ տոնեց: Աստիճանաբար ավելի լավ կխաղանք: Այսօր ես ճանաչեցի իմ թիմին: Այս 10 օրում բավականին փոփոխություներ եմ նկատում: Ֆունկցիոնալ վիճակը բարելավում է, խաղում ենք ավելի ագրեսիվ և կան արագություններ:

Մեր նպատակը ոչ թե միայն Հայաստանում լավ խաղ ցուցադրելն է, այլև եվրոգավաթների համար պատրաստ թիմ ունենալը: Ճիշտ է, դեռ վաղ է դրա մասին խոսելը, նախ պետք է ուղեգիր նվաճենք, բայց մեր չափանիշը միշտ այնտեղ է եղել, ոչ թե այստեղ:

Այսօր գործում էիք առանց մաքուր հարձակվողի, և այդ պարտականությունը կատարում էր կիսապաշտպան Ուրոշ Նենադովիչը: Այդուհանդերձ, հարձակման գիծը բավականին ակտիվ էր: Ինչի՞ հաշվին դա ստացվեց: 

-Ստացվեց, քանի որ Արթուր Եդիգարյանը, Արտակ Դաշյանը և մյուսները նրան աջակցում էին թիկունքից: Նենադովիչը նախորդ խաղերում գործում էր որպես կիսապաշտպան, բայց ես գտնում եմ, որ նա հարձակման գծում ավելի օգտակար է թիմին, և դա տեսանք այսօր: Պետք է ամբողջ թիմն ագրեսիվ գործի, որպեսզի միշտ լավ վիճակում լինենք: Այսօրվա ֆուտբոլը հիմնված է արագությունների և դիմացկունության վրա: Մենք նախորդ տուրում մեր մրցակցին հենց այդ գործոնով զիջեցինք:

Արթուր Եդիգարյանը երկարատև դադարից հետո մեկնարկային կազմում էր: Նրա ելույթն ինչպե՞ս կգնահատեք:

-Շատ լավ, ինչպես բոլորինը: Ես Արթուր Եդիգարյանին միշտ վստահել եմ ու վստահելու եմ: Շատ կարևոր է, որ ֆուտբոլիստը զգա մարզչի վստահությունը: Նա այսօր լավագույններից մեկն է Հայաստանում և իմ կողմից ունի 100 տոկոսանոց վստահություն: Նա խաղից խաղ ավելացնելու է:

11-մետրանոցի պահին Լեստեր Պելտիերն ու Արտակ Եդիգարյանը որոշ տարաձայնություններ ունեցան, թե ով պետք է իրացնի հարվածը…

-Խաղից առաջ մենք նշում ենք հստակ մարդկանց, և նրանցից մեկը պետք է իրացնի 11-մետրանոցը: Արտակ Եդիգարյանն այդ խաղացողներից է: Լեստերն ընկավ էմոցիաների տակ և ցանկացավ ինքը հարվածել: Կարգապահությունը միշտ պետք է ամենաբարձր մակարդակի վրա լինի: Կարծում եմ՝ խնդիր չէր լինի, եթե Լեստերը հարվածեր, քանի որ արդեն հաղթում էինք 2-0 հաշվով: Ես ասացի, որ Արտակը հարվածի:

Թիմի նորեկները կազմը համալրել են նախորդ մարզչական շտաբի օրոք: Նրանցից ովքե՞ր են Ձեր կողմից վստահություն վայելում: 

-Ում վստահում եմ, խաղաց մեկնարկային կազմում, իսկ մյուսները փոխարինման դուրս եկան: Նորեկներից միայն Ուրոշն էր մեկնարկային կազմում, քանի որ նա ավելի լավ ֆունկցիոնալ վիճակում է, քան նույն Լեստերը: Պետք է ապացուցեն իրենց որակները և խաղալու հնարավորություն կստանան: Ինձ համար կապ չունի՝ տեղացի՞ է, թե՞ լեգեոներ: Ես կազմի մեծ մասին լավ գիտեմ, միասին ճանապարհ ենք անցել: Ես տարբերություն չեմ դնում ֆուտբոլիստների մեջ, կարևորը՝ թիմին օգուտ տան:

Մեկնարկային 15 րոպեներին անվստահություն կար «Ալաշկերտի» գործողություններում…

-Ազդեց նաև այն, որ նախորդ խաղում պարտություն էինք կրել: Եվ հետո, «Փյունիկը» միշտ շատ ավելի ակտիվ է խաղի սկզբնամասում: Դա ինչպես ես, այնպես էլ ֆուտբոլիստները լավ գիտեինք: Ես կասեի՝ ոչ թե մենք էինք պասիվ, այլ մրցակիցն էր ակտիվ սկզբնամասում: Երևի ուզում էր շուտ գոլ խփել: Բայց մենք դիմագրավեցինք և հետագայում, հատկապես երկրորդ խաղակեսում, ամեն ինչ մեր ձեռքերում էր:


«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Արտակ Օսեյան. «Շիրակը» փորձառու թիմ է, և բնական է, որ պետք է օգտվեր մեր սխալներից»

Վարդան Բիչախչյան. «Հաղթեցինք, բայց կրկին մտահոգում է գոլային պահերի իրացումը»

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

ՀՖՖ-ն փոխել է «Փյունիկ»-«Շիրակ» գավաթային եզրափակչի անցկացման օրը

Արամ Ոսկանյան. «Թիմում պետք է լինեն միջին տարիքի հայ ֆուտբոլիստներ, ովքեր թիմին կտանեն իրենց հետևից, կլինեն առաջատարներ»

Արտակ Օսեյան. «Ափսոսանքի զգացում կա, որ չկարողացանք հաղթել»

«Փյունիկ» – «Բանանց»՝ 0-0. Բազում գոլային պահեր, գոլազուրկ երևանյան դերբի (տեսանյութ)

«Փյունիկ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Փյունիկ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»