Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Աբրահամ Խաշմանյան. «Ոչ թե 1-2 ֆուտբոլիստ է վատ վիճակում, այլ ամբողջ թիմը»

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը «Գանձասար-Կապանից» կրած պարտությունից հետո (1-2) հետևյալ կարծիքն է հայտնել խաղի վերաբերյալ.

-Լավ չխաղացինք: «Գանձասար-Կապանը» գերազանցեց մեզ թե՛ ֆիզիկապես, թե՛ արագությամբ, ինչի շնորհիվ էլ հասան հաղթանակի: Մենք ունենք թերություններ, խնդիրներ: Թիմը ֆիզիկապես պետք է ավելի լավ վիճակում լինի: Այսօր մրցակցին զիջեցինք ֆիզիկապես: Ոչ մի նշանակություն չուներ, որ հաղթել էինք նախորդ երեք խաղերում, հաղթել ենք «կանգնած» թիմերի, իսկ «Գանձասար-Կապանը» տարբերվում է, ինչի մասին ես գիտեի: Դրա համար էլ պարտվեցինք: Ոչ թե 1-2 ֆուտբոլիստ է վատ վիճակում, այլ ամբողջ թիմը:

Որո՞նք են այդ խնդիրները: 

-Խնդիրներ ունենք ֆիզիկական առումով: Նախորդ խաղերում հաղթել ենք «Արարատին», «Բանանցին», նաև «Շիրակին», որը վատ վիճակում էր: Ոչ ոքի չենք մեղադրում, բայց փաստ է, որ պետք է աշխատենք այդ առումով: Պարզ երևաց, որ մրցակցին այսօր զիջեցինք ֆիզիկապես և արագությամբ:

Առաջնությունում հայտարարված ընդմիջումը միգուցե ազդել էր թիմի վրա…

-Ես նայել եմ մեր նախորդ հանդիպումները, և մենք խնդիրներ ունեինք նաև այն ժամանակ, ուստի պետք է ավելացնենք: Ես այստեղ եմ եղել, այնպես չէ՝ նոր եմ եկել և ոչնչից տեղյակ չեմ: Մեր նշաձողը պետք է ավելի բարձր լինի: Ես շատ լավ գիտեմ, որ «Գանձասար-Կապանը» լավ մակարդակի վրա է գտնվում:

Ընդմիջմանն Իրակլի Կվեկվեսկիրիի փոխարեն խաղադաշտ դուրս բերեցիք հարձակվող Ացամազ Բուրաևին: Դա ռիսկային քայլ չէ՞ր:

-Ռիսկային էր, բայց պետք է փրկեինք խաղը, դրա համար էլ հարձակվող մտցրինք: Իրակլին ավելի պաշտպանողական ոճի ֆուտբոլիստ է: Ուրիշ տարբերակ չունեինք, պետք է ինչ-որ բան փոխեինք:

Դարպասապահների հարցում նախկինի պե՞ս եք առաջնորդվելու, այսինքն՝ Արսեն Բեգլարյանն ու Գևորգ Կասպարովը փոխատեղումներո՞վ են խաղալու:

-Ես չունեմ սիրած և չսիրած ֆուտբոլիստներ, ինձ համար բոլորը հավասար են: Միգուցե մյուս խաղում դարպասում լինի Կասպարովը: 8 օր ունենք մինչ հաջորդ հանդիպումը, կնայենք, որոշում կկայացնենք:

Մինչ հաջորդ խաղն առաջնահերթ ո՞ր խնդրի վրա եք աշխատելու:

-Առաջին հերթին, ֆունկցիոնալ վիճակի: Կաշխատենք այդ 8 օրում բարելավել վիճակը: Կարծում եմ՝ անզեն աչքով էլ տեսանելի էր, որ այդ առումով զիջում էինք մրցակցին:


Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

Աբրահամ Խաշմանյան. «Մեր թիմը շավ լավ խաղաց, ու հաղթանակը տրամաբանական էր»

Աբրահամ Խաշմանյան. «Մանասյանի վրիպո՞ւմը. Մեսին էլ երբեմն գոլ չի խփում 11-մետրանոց հարվածով»

Աբրահամ Խաշմանյան. «Ես այսօր ճանաչեցի իմ թիմին»

Լավագույնների պարգևատրումը և «Ալաշկերտի» մարզչական «քաոսը». Հայկական ֆուտբոլի գլխավոր լուրերի քրոնիկոնը

Ամպրոպ՝ անամպ երկնքում. Արամ Ոսկանյանը հեռացվել է «Ալաշկերտից», նրան փոխարինել է Աբրահամ Խաշմանյանը

Չեմպիոնի ազատումը «խաշմանյանական» լծից և Մանասյանի պատմական պոկերը. «Ալաշկերտի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստերով

Կարեն Բարսեղյան. «Խաշմանյանը կվերադառնա «Ալաշկե՞րտ». ո՞վ է այդպիսի լուրեր տարածում»

Աբրահամ Խաշմանյանի հրաժարականը պահանջել է ակումբի նախագահը

Աբրահամ Խաշմանյան. «Գլոբալ փոփոխություններ են պետք մեր ակումբային ֆուտբոլում»

Աբրահամ Խաշմանյան.«Երկրորդ փուլը հայկական թիմերի համար առավելագույնն է»

Աբրահամ Խաշմանյանը երկարաձգել է պայմանագիրն «Ալաշկերտի» հետ

Աբրահամ Խաշմանյան.«Մեր մաքուր գոլը չհաշվեցին. Ընթացք ենք տալու»