Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն «Արարատի» նկատմամբ հաղթանակից հետո (3-1) կայացած մամուլի ասուլիսում ասել է հետևյալը.

-Ինչպես բոլորը խաղերը, այս հանդիպումն էլ բարդ էր: Պատահական չէ՝ «Արարատը» վերջին մրցավեճում հաղթանակ էր տոնել, քանի որ սկսել է ավելի լավ ֆուտբոլ խաղալ: Մենք մի փոքր ռիսկի էինք գնացել այսօր, քանի որ մեկնարկային կազմում 7 փոփոխություն էինք կատարել: Դա մարտավարություն է: Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն:

Զավեն Բադոյանի մարզավիճակն ինչպե՞ս եք գնահատում: 

-Դեռևս ոչ բավարար: Եթե բավարար լիներ, ապա կխաղար հիմնական կազմում: Նա աստիճանաբար կլավացնի խաղը:

Հենակետային գոտում նախապատվությունը տալու եք Արտակ Գրիգորյանի՞ն, թե՞ այլ ֆուտբոլիստի: Հիմնական կազմում մեծ ընտրություն ունեք: 

-Արդեն ասացի, որ 7 փոփոխություն էինք կատարել: Այսօր հիմնական կազմում խաղում էր Իրակլի Կվեկվեսկիրին: Ունենք նաև Խորեն Վերանյանին և այլ ֆուտբոլիստների: Ով կլինի լավ մարզավիճակում, նա էլ կխաղա:


Աբրահամ Խաշմանյան. «Մեր թիմը շավ լավ խաղաց, ու հաղթանակը տրամաբանական էր»

Աբրահամ Խաշմանյան. «Մանասյանի վրիպո՞ւմը. Մեսին էլ երբեմն գոլ չի խփում 11-մետրանոց հարվածով»

Աբրահամ Խաշմանյան. «Ես այսօր ճանաչեցի իմ թիմին»

Աբրահամ Խաշմանյան. «Ոչ թե 1-2 ֆուտբոլիստ է վատ վիճակում, այլ ամբողջ թիմը»

Լավագույնների պարգևատրումը և «Ալաշկերտի» մարզչական «քաոսը». Հայկական ֆուտբոլի գլխավոր լուրերի քրոնիկոնը

Ամպրոպ՝ անամպ երկնքում. Արամ Ոսկանյանը հեռացվել է «Ալաշկերտից», նրան փոխարինել է Աբրահամ Խաշմանյանը

Չեմպիոնի ազատումը «խաշմանյանական» լծից և Մանասյանի պատմական պոկերը. «Ալաշկերտի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստերով

Կարեն Բարսեղյան. «Խաշմանյանը կվերադառնա «Ալաշկե՞րտ». ո՞վ է այդպիսի լուրեր տարածում»

Աբրահամ Խաշմանյանի հրաժարականը պահանջել է ակումբի նախագահը

Աբրահամ Խաշմանյան. «Գլոբալ փոփոխություններ են պետք մեր ակումբային ֆուտբոլում»

Աբրահամ Խաշմանյան.«Երկրորդ փուլը հայկական թիմերի համար առավելագույնն է»

Աբրահամ Խաշմանյանը երկարաձգել է պայմանագիրն «Ալաշկերտի» հետ

Աբրահամ Խաշմանյան.«Մեր մաքուր գոլը չհաշվեցին. Ընթացք ենք տալու»