Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Աարոն Լենոնին հիվանդանոց են տեղափոխվել հոգեբանական խնդիրների պատճառով

«Էվերթոնի» կիսապաշտպան Աարոն Լենոնին օրենքով սահմանված կարգով հիվանդանոց են տեղափոխել հոգեբանական խնդիրների պատճառով:

30-ամյա կիսապաշտպանը հիվանդանոց է հասցվել կիրակի օրը ոստիկանության ուղեկցությամբ: Ոստիկանության զեկույցում նշվում է, որ Լենոնը ազատությունից զրկվել է 136-րդ հոդվածի համաձայն:

Ներկայումս Լենոնը բուժում է ստանում սթրեսային հիվանդությունից: Լիվերպուլյան ակումբը իր թվիթերյան էջում շնորհակալություն է հայտնել բոլորին աջակցության խոսքերի համար: Աարոնին աջակցություն են հայտնել բազմաթիվ հայտնի մարզիկներ, այդ թվում՝ ֆուտբոլիստի նախկին ակումբը՝ «Տոտենհեմը»:

Անգլիացի ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում հազվադեպ էր խաղադաշտ դուրս գալիս: Ֆուտբոլիստը Անգլիայի ընթացիկ առաջնության 11 հանդիպման է մասնակցել: Վերջին անգամ Լենոնը թիմի հայտացուցակում հայտնվել էր մարտի 18-ին: