Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Զլատան Իբրահիմովիչը ասել է, թե որտեղ ուզում ավարտել իր կարիերան

«Պարի Սեն Ժերմեն» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան ասել է, որ իր հաճախորդը ցանկանում է իր կարիերան ավարտել «Նապոլիում»:

«Նապոլիի» մարզիչը Իտալիայի լավագույն մասնագետներից մեկն է: Նրանք ունեն հիանալի մարզական տնօրեն, ով հաղթել է բոլոր մակարդակներում: Ամեն ոք, ով տեղափոխվում է «Նապոլի», պետք է ուժեղ անձնավորություն լինի:

«Մի անգամ Իբրան ինձ ասաց, որ ցանկանում է կարիերան ավարտել «Նապոլիի» կազմում, սակայն նա չի մտնում ակումբի նախագահ Աուրելի դե Լաուրենտիսի ծրագրերի մեջ»,- ասել է Ռայոլան: