Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Զինեդին Զիդան. «Լավ կլինի, եթե Չերիշևը հեռանա «Ռեալից»»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ Դենիս Չերիշևը ճիշտ կանի եթե սկսի նոր ակումբ փնտրել իր համար:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ռուս ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում են «Լիվերպուլը» և «Սեվիլյան»:

«Կարծում եմ Դենիս ճիշտ կանի, եթե հեռանա թիմից: Նա շատ լավ ֆուտբոլիստ է, բայց նրան խաղային պրակտիկա է պետք: Նա պետք է խաղա:»,- ասել է Զիդանը: