Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ժոզե Մոուրինյոն հեռացվեց «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից

«Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Լեսթերից» կրած պարտությունից հետո Ռոման Աբրամովիչի համբերության բաժակը լցվեց: Քիչ առաջ պարզ դարձավ, որ Ժոզե Մոուրինյոն հեռացվեց իր զբաղեցրած պաշտոնից:

Ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացու գլխավորությամբ «Չելսին» ԱՊԼ-ում 16 խաղից հետո զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը և վտանգավոր գոտուց նրան բաժանում է մեկ միավոր:

Ավելացնենք, որ Մոուրինյոն գլխավորել էր «Չելսին» 2013թ.:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ եթե պորտուգալացին հեռացվի իր պաշտոնից մրցաշրջանի այս հատվածում, ապա անգլիական ակումբը պետք է վճարի Մոորինյոյին 55 մլն ֆունտ: