Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ժորժե Մենդեշ. «Մոուրինյոն բանակցություններ չի վարում «ՄՅՈՒ»-ի հետ»

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գործակալ Ժորժե Մենդեշը հերքել է այն տեղեկությունները, թե իբր պորտուգալացի մասնագետը բանակցություններ է վարում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

«Այդպիսի բան չկա: Չգիտենք, թե ինչ կլինի ապագայում, բայց տվյալ պահին մենք ոչ մեկի հետ բանակցություններ չենք վարում: Այդ ամենը ապատեղեկատվություն է»,- ասել է Մենդեշը:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Մոուրինյոն պատրաստվում է փոխարինել Լուի վան Գալին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում: