Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Յուրգեն Կլոպը խոսել է Ջերարդի վարձակալման մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Սթիվեն Ջերարդի վերադարձը անգլիական ակումբ: Անգլիացին այժմ մարզվում է «Լիվերպուլի» հետ, քանի որ ՄԼՍ-ում մրցաշրջանը ավարտվել է:

«Ֆուտբոլիստները պետք է ընդունեն այդ կորուստը: Դա բարդ խնդիր է: Նրանք փորձում են, բայց դեռ երիտասարդ են: Ես չեմ արդարանում, այլ ուղղակի փորձում եմ պարզ բացատրել իրավիճակը: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք:

Մենք Ջերարդի հետ շատ ենք շփվում, բայց դա անձնական է: Ես լավատես եմ, սակայն նա պայմանագիր ունի «Լոս Անջելես Գելեքսիի» հետ:

Վարձակալման շուրջ անգամ խոսք չկա, բայց մենք արդեն նրան հայտնել ենք, որ կօգնեք հնարավորինս ամեն ինչում»,- ասել է Կլոպը: