Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Յուրգեն Կլոպը նամակ է գրել Ձմեռ Պապիկին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նամակ է գրել Ձմեռ Պապիկին, որում նրանից խնդրել է 5 նոր ֆուտբոլիստ:

«Սիրելի Ձմեռ Պապ, իմ անունը Յուրգեն է: Այս տարի ես ինձ լավ եմ պահել: Վերջին անգամ մեր հանդիպելուց հետո ես փոխել եմ իմ տունը: Հիմա ես ապրում եմ Անգլիայում: Այստեղ մարդիկ շատ են փոխում իրենց բնակավայրերը: Ժոզե Մոուրինյոն փոխեց, Գարի Մոնկը  նույնպես և Լուի վան Գալը նույնպես կարող է փոխել: Ես չեմ ուզում հեռանալ այստեղից, դրա համար քեզնից օգնություն եմ խնդրում: Ահա իմ ցանկությունները՝

1.Հարձակվող

Ես շատ կուզեի տեսնել Լեվանդովսկիին, սակայն ինքը ինձ  քիչ կլինի, դրա համար քեզնից ավելի էժան բան կխնդրեմ ՝ օրինակ Բոյան Կրկիչին:

2.Կենտրոնական կիսապաշտպան

Էմրե Ջանը մեծ ապագա ունի: Սակայն մենք դեռ չենք կարողացել հարմար դիրք գտնել նրա համար: Ինձ պետք են Լուկաս Լեյվան և Ջեյմս Միլները, բայց ես չեմ կարող միշտ նրանց խաղադաշտ դուրս բերել մեկնարկային կազմում:

3.Հարձակվողական կիսապաշտպան

Ես չեմ ուզում նոր 10 համար մարզաշապիկով ֆուտբոլիստի, քանի որ աշխարհում լավագույններից մեկը հենց մեր թիմում է խաղում ՝ Ֆիլիպ Կոուտինյոն: Ինձ վինգեր է պետք: Մորենոն միայնակ չի կարող կատարել այդ աշխատանքը, իսկ Այբը նոր է սովորում:

4.Կենտրոնական պաշտպան

Շկրտելը մեր միակ կենտրոնական պաշտպանն է, եթե չհաշվեն վետերան Կոլո Տուրեին: Խնդրում եմ ինձ նոր պաշտպան տաս:

5.Դարպասապահ

Մինյոլեն շատ է աշխատում իր վրա, բայց մեզ նոր դարպասապահ է պետք, ով վստահություն կներշնչի պաշտպանների մեջ: Սիմոնի մոտ հաճախ հակառակն է տեղի ունենում, նա շատ է համեստ  դարպասապահի համար», – Կլոպի խոսքերն է մեջբերում The Mirror-ը:


Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Հայաստանի ազգային հավաքականը 25 տարեկան է

Իսլանդիայի հավաքականը ծաղրել է ԱՄՆ-ի հավաքականին

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 7)

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Ազգերի լիգայի օրացույցը

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 6)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 5)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Ֆուտբոլային «թույն» նկարներ, որոնք անպայման պետք է տեսնել (մաս 2)

Հաքերները կոտրել են «Բարսելոնայի» թվիթերյան էջը և սկանդալային հայտարարություն տարածել

Բրազիլացի պաշտպան և աշխարհի չեմպիոն Լուսիոն կազմել է իր «երազանքի» թիմը

Արիեն Ռոբենը կազմել է իր երազանքի թիմը (ֆոտո)

Ռոնալդինիոն կազմել է իր Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականը

Ռոնալդոն կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը

Ռոնալդինյոն կազմել է իր «երազանքի թիմը»