Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Յուրա Մովսիսյանը հրաժարվել է տեղափոխվել «Գալաթասարայ»

Հայաստանի ագզային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը հետաքրքրել էր «Գալաթասարային», սակայն հրաժարվել էր տեղափոխվել թուրքական ակումբ, հաղորդում է fotospor-ը:

Ըստ տեղեկությունների, «Սպարտակը» համաձայնվել էր վաճառել «Գալաթասարային» հայազգի հարձակվողին , սակայն Մովսիսյանը ինքն է հրաժարվել  տեղափոխվել թուրքական ակումբ ` անվտանգության նկատառումներից ելնելով: Նշվում է, որ Մովսիսյանը անգամ սպառնալիքներ է ստացել հայ ազգայնականների կողմից:

Ավելացնենք, որ Յուրա Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Ռեալ Սոլթ Լեյքը»: