Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Յոնաս Հոֆմանը հեռանում է Դորտմունդի «Բորուսսիայից»

Կիսապաշտպան Յոնաս Հոֆմանը մոտ է Դորտմունդի «Բորուսսիայից» հեռանալուն:

Ֆուտբոլիստը կարող է այսօր պայմանագիր ստորագրել Մյոնխենգլադբախի «Բորուսսիայի» հետ: Տվյալ պահին գերմանացի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում:

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 7 հանդիպում և խփել 1 գոլ: