Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Յոհախիմ Լյովը կարող է գլխավորել «Բավարիան»

Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոհախիմ Լյովը համարվում է Մյունխենի «Բավարիան» գլխավորելու հավանական թեկնածուներից մեկը:

Երեկ պարզ դարձավ, որ Պեպ Գվարդիոլան չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը գերմանական ակումբի հետ և ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի իր զբաղեցրած պաշտոնը: Իսպանացին կարող է գլխավորել «Մանչեսթեր Սիթին»:

55-ամյա Լյովը աշխատումը է Գերմանիայի ազգային հավաքականում 2004թ.: Սակայն թիմը գլխավորել է 2006թ: Նրա գլխավորությամբ գերմանացիները 2014թ. դարձան աշխարհի չեմպիոն, 2008-2012թ. դարձան Եվրոպայի բրոնզե մեդալակիրներ, 2010թ. աշխարհի բրոնզե մեդալակիր: