Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Երկրպագուհին տեղափոխվել է հիվանդանոց Լեբրոն Ջեյմսի ընկնելուց հետո (տեսանյութ)

«Քլիվլենդի» հարձակվող ԼեԲրոն Ջեյմսը «Օկլահոմայի» դեմ խաղի 4-րդ խաղակեսում փորձելով փրկել գնդակը, որ խաղադաշտից դուրս էր գալիս, ընկել է առաջին շարքում նստած մարդկանց վրա:

113կգ-ոց Ջեյմսը ընկել է առաջին շարքում նստած Էլլի Դեյի վրա, ով հայտնի գոլֆիստ Ջեյսոն Դեյայի կինն է:

Դեպքից մի քանի րոպե հետո բժիշկները օգնել են երիտասարդ կնոջը, որից հետո վերջինս տեղափոխվել է հիվանդանոց:

Հանդիպումը հետո, Ջեյմսը նշել է, որ Էլլին արդեն իրեն լավ է զգում