Լրացուցիչ

Ընտրել լեզուն

ԵՎՐՈ-2016-ի վիճակահանությունը. Live ուղեցույց (թարմացվող)

Սիրելի ֆուտբոլասերներ, այսօր որոշվելու է, թե ինչպես ենք մենք անցկացնելու առաջիկա ամառը, մասնավորապես՝ հունիս-հուլիս ամիսները, երբ Ֆրանսիայում տեղի է ունենալու Եվրոպայի առաջնությունը: Ժամը 21:00-ին կմեկնարկի ԵՎՐՈ-2016-ի խմբային փուլի վիճակահանությունը, երբ 24 թիմեր տեղ կգտնեն 6 խմբերում: Վիվառո Նյուզը կծանոթացնի վիճակահանության բոլոր մանրամասներին կենդանի ուղեկցությամբ:

[ale_divider style=”medium” text=”textcenter”] Խմբեր [/ale_divider]

euro2016

[ale_divider style=”medium” text=”textcenter”] Թարմացումներ [/ale_divider]

Այսքանը, սիրելի ֆուտբոլասերներ, ցանկանում ենք գոլառատ ԵՎՐՈ հաջորդ ամառ:

22:10 | Գարեթ Բեյլ. Ծանր վիճակահանություն մեզ համար, բայց արդեն չեմ համբերում, թե երբ եմ Ֆրանսիա գնալու, ամեն ինչ սկսվում է սուզվել այս պահից: Միասին ուժեղ ենք

21:50 | Վինսենտ Կոմպանի. Բարդ, բայց լավ խումբ Բելգիայի համար: Անհավանական մթնոլորտ է սպասվում այս խաղերում:

21:30 | Գնացինք.

  • A խումբ – Ֆրանսիա, Ռումինիա, Ալբանիա, Շվեյցարիա
  • B խումբ – Անգլիա, Ռուսաստան, Ուելս, Սլովակիա
  • C խումբ – Գերմանիա, Ուկրաինա, Հյուսիսային Իռլանդիա, Լեհաստան
  • D խումբ – Իսպանիա, Չեխիա, Թուրքիա, Խորվաթիա
  • E խումբ – Բելգիա, Իտալիա, Իռլանդիա, Շվեդիա
  • F խումբ – Պորտուգալիա, Իսլանդիա, Ավստրիա, Հունգարիա

21:50 | Այսպիսով, ԵՎՐՈ-2016-ը կբացվի Ֆրանսիա – Ռումինիա խաղով:

21:45 | Անգլիա – Ուելս, Գերմանիա – Լեհաստան՝ խմբային փուլում արդեն 2 սկզբունքային դիմակայություններ կան:

21:15 | ԵՎՐՈ-2016-ի խորհրդանիշ Սուպեր Վիկտորը ևս պատրաստ է վիճակահանությանը.

CWCqntAW4AEGYN2

21:15 | Մինչ Փարիզում զբաղված են վիճակահանությանը նախորդող ձևականություններով, աշխարհահռչակ դիջեյ Դևիդ Գետտան հրավիրում է բոլորին մասնակցելու ԵՎՐՈ-2016-ի հիմնի ստեղծմանը: Այցելեք այստեղ՝ http://euro2016.com/davidguetta:

2316715_w2

20:50 | 10 րոպեից մեկնարկում է վիճակահանության արարողությունը: Ահա և բաղձալի գավաթը:

CWCcUi4WcAAcehW

20:27 | BBC-ն տրտմորեն հիշեցնում է, որ Անգլիան իր վերջին 4 ԵՎՐՈ-ներից 3-ում դուրս է մնացել պայքարից 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում:

CWCdcCcXAAEreVW

20:20 | Եվս մեկ անգամ տխրենք, որ մեր հավաքականն, այնուամենայնիվ, չի մասնակցի այս մրցաշարին, ու Հենրիխ Մխիթարյանի նման բարձրակարգ ֆուտբոլիստը բաց կթողնի ԵՎՐՈ-ն: Ամեն դեպքում, նա միակ աստղը չէ, որ նման բախտի է արժանացել:

20:18 | Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Դավոր Շուկերը ցանկանում է հայտնվել Ֆրանսիայի հետ նույն խմբում և մասնակցել բացման խաղին, ինչպես դա եղավ 2014թ. Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության ժամանակ:

20:10 | ՈՒԵՖԱ-ի պաշտոնական թվիթերը հիշեցնում է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր մասնակցել են Եվրոպայի 4 առաջնությունների՝ Լոթար Մատեուս, Պետեր Շմեյխել, Էդվին վան դեր Սար, Ալեսանդրո Դել Պիերո, Լիլիան Թյուրամ և Օլոֆ Մելբերգ: Ցավոք, նրանք բոլորն արդեն ավարտել են կարիերաները, ու 5-րդ ԵՎՐՈ-ին մասնակցող ֆուտբոլիստ առաջիկա ամառ մենք չենք տեսնի:

832ec29be0

20:03 | Ուելսի գլխավոր մարզիչ Քրիս Քոլմանը խոստովանում է, որ չէր ուզենա նույն խմբում հայտնվել Անգլիայի հետ, քանի որ դա դիտվելու է որպես Բրիտանիայի պայքար և լրացուցիչ լարվածություն է առաջացնելու: Իսկ Գարեթ Բեյլը դրանում խնդիր չի տեսնում:

20:00 | Այս կարևոր իրադարձության առթիվ Փարիզում իսկական աստղաբույլ է հավաքվել՝ անցյալի լեգենդներ, գլխավոր մարզիչներ և այլոք:

20:00 | ԵՎՐՈ-2016-ի վիճակահանությունը տեղի է ունենում Փարիզում: Ի դեպ, Հայաստանում վիճակահանությունը կարող եք դիտել Հանրային հեռուստատեսությամբ, սկսած 21:30-ից:

CWBjXpTW4AA5BtG

  • 6

Ռոնալդինիոն կազմել է իր Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականը

Բրազիլացի պաշտպան և աշխարհի չեմպիոն Լուսիոն կազմել է իր «երազանքի» թիմը

Ռոնալդոն կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը

Արիեն Ռոբենը կազմել է իր երազանքի թիմը (ֆոտո)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 10)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 9)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 8)

Հայաստանի ազգային հավաքականը 25 տարեկան է

Իսլանդիայի հավաքականը ծաղրել է ԱՄՆ-ի հավաքականին

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 7)

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Ազգերի լիգայի օրացույցը

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 6)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 5)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (մաս 4)

Ֆուտբոլային «թույն» լուսանկարներ, որոնք պետք է տեսնել (ֆոտոշարք մաս 3)

Ֆուտբոլային «թույն» նկարներ, որոնք անպայման պետք է տեսնել (մաս 2)