Լրացուցիչ

Ընտրել լեզուն

ԵԼ 1/16: Դ. «Բորուսսիան» կարող է հանդիպել «Ման. Յունայթեդին» կամ «Լիվերպուլին»

Երեկ կայացան Եվրոպա լիգայի վերջին տուրի հանդիպումները, որի արդյունքում հայտնի դարձան 1/16 եզրափակչի բոլոր մասնակիցները:

1/16 եզրափակչի մասնակիցները բաժանվել են 2 զամբյուղի: 1-ին զամբյուղում տեղ են գտել այն 12 ակումբները, որոնք առաջին տեղն էին զբաղեցրել իրենց խմբերում, իսկ մնացած 4 թիմերը Չեմպիոնների լիգայի լավագույն երրորդ տեղ զբաղեցրած ակումբներն են:

Այն ակումբները, որոնք խմբային փուլում եղել են մեկ խմբում կամ ներկայացնում են նույն երկիրը չեն հանդիպի փլեյ-օֆֆում:

  • 1-ին զամբյուղ: «Պորտու», «Օլիմպիակոս», «Մանչեսթեր Յունայթեդ», «Բայեր», «Մոլդե», «Լիվերպուլ», «Կրասնոդար», «Նապոլի», «Ռապիդ», «Բրագա», «Լացիո», «Լոկոմոտիվ», «Բազել», «Տոտենհեմ», «Շալկե», «Ատլետիկ» Բիլբաո
  • 2-րդ զամբյուղ: «Սեվիլյա», «Վալենսիա», «Գալաթասարայ», «Շախտյոր», «Ֆեներբահչե», «Սիոն», «Բորուսսիա» Դ., «Միթյուլենդ», «Վիլլառեալ», «Մարսել», «Սենտ Էտյեն», «Սպորթինգ», «Ֆիորենտինա», «Անդերլեխտ», «Սպարտա», «Աուգսբուրգ»

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին: