Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Խամես Ռոդրիգեսը քննադատել է Բենիտեսին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը դժգոհ է «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի ընդունած որոշումներից,- հայտնում է Sport.es-ը:

Կոլումբիացին կարծում է, որ Բենիտեսը իրեն խաղադաշտում բավական ժամանակ չի տրամադրում: Խամեսի համբերության բաժակը լցվեց նախորդ հանգստյան օրերին, երբ ֆուտբոլիստը Լա լիգայի «Էյբարի» դեմ խաղի ժամանակ փոխարինվեց հանդիպման 65-րդ րոպեին:

Հանդիպման ավարտից հետո, Խամեսը քննադատել է իսպանացին մասնագետին ՝ ասելով, որ նա չի հարգում իրեն:

Բենիտեսը Խամեսին նաև փոխարինեց Լա լիգայի 12- րդ տուրի «Բարսելոնայի» դեմ խաղում: Սակայն ֆուտբոլային փորձագետները նշում էին, որ վերջինս լավագույնն էր «արքայական» ակումբի կազմում: