Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Վոլֆսբուրգ» – Դ.«Բորուսսիա». Դորտմունցիների մեկնարկային կազմի 3 ֆուտբոլիստ չի մասնակցի խաղին

Դորտմունդի «Բորուսսիայի» մեկնարկային կազմի ֆուտբոլիստներ ՝ Մաթս Հումմելսը, Սոկրատիսը և Յուլիան Վայգլը հիվանդության պատճառով չեն մեկնել մնացած թիմի հետ Վոլֆսբուրգ:

Վնասվածքների պատճառով հանդիպմանը չեն կարող մասնակցել նաև Էրիկ Դուրմը, Նուրի Սահինը:

Ավելացնենք, որ «Վոլֆսբուրգ» – Դ.«Բորուսսիա» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին, ժամը 21:30 :