Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Վիսենտե դել Բոսկեն կլքի Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը

64-ամյա մասնագետը կհեռանա Իսպանիայի ազգային հավաքականից Եվրո 2016-ի ավարտից հետո:

«Եթե ամեն ինչ նորմալ լինի, Եվրո 2016-ից հետո ես կլքեմ «Ֆուրիա Ռոխան»: Պատճառներից մեկը իմ առողջությունն է:

Ես արդեն 8 տարի է հավաքականում եմ և այլևս չեմ պատրաստվում կառչել այս պաշտոնից: Այժմ, հեռանալուցս առաջ չեմ մտածում իմ ապագային մասին: Այն օրը, երբ ես կլքեմ իմ պաշտոնը, այդ ժամանակ էլ կմտածեմ իմ ապագայի մասին»,- Դել Բոսկեյի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Դել Բոսկեն գլխավորել է Իսպանիայի հավաքականը 2008թ, որի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն և Աշխարհի չեմպիոն: