Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Վարուժան Սուքիասյան. «Արտերկրից բարձրակարգ հարձակվողներ ենք հրավիրելու թիմ»

Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ «Արարատը» հաջող ելույթներ ունեցավ առաջնության աշնանային հատվածում՝ 25 միավորով եզրափակելով առաջատար եռյակը: Նախորդ մրցաշրջանի նույն ժամանակահատվածի համեմատ թիմի առաջընթացը զգալի է: Այն ժամանակ «Արարատը» 7 միավորով եզրափակում էր մրցաշարային աղյուսակը: «Արարատի» ելույթների և առաջիկա անելիքների մասին զրուցեցինք թիմի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի հետ:

– Պարոն Սուքիասյան, նախորդ մրցաշրջանի վերջնագծում գլխավորելով «Արարատը», նշել էիք, որ կազմի գրեթե 80 տոկոսը պետք է փոփոխվի: Սակայն փոփոխությունները չնչին էին: Դա պայմանավորված էր ընտրության սահմանափակությա՞մբ, թե պարզապես ֆուտբոլիստներն արդարացրին իրենց:

– Անկեղծ ասած, տուրից տուր ֆուտբոլիստների մոտ խաղային լավ որակներ նկատեցի թե մարզումային գործընթացի, թե հանդիպումների ժամանակ: Ուստի ցանկացա ավելի երկար աշխատել նրանց հետ, հնարավորություն ընձեռել նրանց դրսևորելու իրենց, քանի որ ակումբի ղեկավարությունը բավական գումարներ էր ծախսել այդ ֆուտբոլիստների վրա:

Նրանցից ոմանք ներկայումս իրոք բարձրակարգ ֆուտբոլիստներ են, որոնք ընթացիկ առաջնությունում արդարացրին սպասելիքները, ցույց տվեցին իրենց դեմքը, դրսևորեցին խաղային բարձր որակներ և ապացուցեցին, որ իրենց հարցում չէի սխալվել:

– Առաջնության 1-ին և 2-րդ շրջաններում «Արարատը» տրամագծորեն տարբեր արդյունքներ ցույց տվեց: 1-ին շրջանում թիմն ընդամենը 7 միավոր վաստակեց՝  կրելով 4 անընդմեջ պարտություն, 2-րդում վերելքով հանդես եկավ՝  իր օգտին գրանցելով 15 միավոր, մնալով անպարտելի: Ինչո՞վ եք պայմանավորում այդ զգալի տարբերությունը:

– Մրցաշրջանի մեկնարկում թիմի մարտավարության ընտրության, տակտիկական տարբերակների մշակման, մրցակիցներին ուսումնասիրելու և ավելի լավ ճանաչելու հարցերում խնդիրներ ծագեցին: 4 անընդմեջ պարտություններից 3-ն ուղղակի չարդարացված, ցավալի պարտություններ էին, որոնք մեր դարպասապահների և պաշտպանների անհամաձայնեցված գործողությունների, թույլ տված կոպիտ սխալների հետևանք էին: Այդ խաղերում մենք իրոք պարտվելու իրավունք չունեինք, պարզապես միավորներ նվիրեցինք մրցակիցներին:

2-րդ շրջանում հաջողվեց տրամադրել ֆուտբոլիստներին, հավատ ներշնչել սեփական ուժերի հանդեպ, որ իրենք ուժեղ են և պետք է հաղթեն: Հաջողվեց զգալիորեն կարգավորել խաղը պաշտպանությունում, խաղային օղակների միջև ավելի սերտ համագործակցություն ստեղծվեց: Ֆուտբոլիստները հասկացան իրենց ներկայացված պահանջները, համապատասխան եզրահանգման եկան ու կատարեցին առաջադրանքը: Այս ամենն ապահովեց թիմի վերելքը:

-2-րդ շրջանում «Արարատի» դարպասապահ Գևորգ Պրազյանն ու պաշտպաններն իրոք հուսալի գործեցին, ինչի մասին վկայում են թիմի ցուցանիշները (6 բաց թողած գոլ առաջին շրջանի 9-ի փոխարեն): Ճիշտ է, զգալիորեն աճեց նաև արդյունավետությունը (12 խփած գոլ առաջին շրջանի 5-ի փոխարեն), սակայն ընդհանուր առմամբ «Արարատի»  արդյունավետությունը ցածր է:

– Մենք ունեինք ընդամենը մեկ հարձակվող՝ Գևորգ Նռանյանը, ով վնասվածքով էր խաղում և ստիպված էր 3 հանդիպում ընդհանրապես բաց թողնել: Ստացվում էր, որ եթե նա գոլեր չխփեր, ապա արդյունքի հասնելը դժվար կլիներ: Տրանսֆերային պատուհանի ժամանակ անպայման պետք է լուծենք հարձակման գիծը համալրելու հարցը: Հիշում եմ, որ 2007թ. էլ, երբ աշխատում էի «Արարատում», թիմի հարձակվողներն իրենց չէին արդարացնում: Այդ ժամանակ Մարկոսին տեղափոխեցի հարձակման գիծ և թիմը սկսեց միավորներ վաստակել: Իսկ Մարկոսը 22 գնդակով դարձավ առաջնության լավագույն ռմբարկու:

12079843_1667578540123055_1466219872248028290_o

– Դուք նշել էիք, որ տրանսֆերային պատուհանի ժամանակ «Արարատը» պետք է համալրեն գոնե 4 բարձրակարգ ֆուտբոլիստներ՝ 2 հարձակվող, մեկական պաշտպան և հենակետային կիսապաշտպան: Այդ հարցում կա՞ն  արդեն որոշակի արդյունքներ:

– Մենք օգտվում ենք մեր գործակալների ծառայություններից, որոնք տեմպով աշխատում են: Ինձ թվում է, որ շուտով համալրման հարցում արդյունքներ կլինեն:

– Բնականաբար, ֆուտբոլիստների ընտրությունը կատարվում է ազատ խաղացողի կարգավիճակ ունեցողներից: Իսկ եթե ազատ ընտրության հնարավորություն ունենայիք, ապա առաջնության մասնակից ֆուտբոլիստներից ու՞մ կցանկանայիք տեսնել «Արարատում»:

– Էթիկայի տեսակետից մի փոքր ճիշտ չի լինի ազգանուններ նշելը: Կան ֆուտբոլիստներ, որոնց հնարավորության դեպքում կարելի կլիներ հրավիրել «Արարատ»: Բայց մենք արդեն մեր ընտրությունը կատարել ենք ու արտերկրից բարձրակարգ հարձակվողներ ենք հրավիրելու թիմ:

– Գո՞հ եք «Արարատի» արդյունքից, թե թիմն ունակ էր ավելի բարձր ցուցանիշների հասնելու:

– Թիմի ներկայիս կազմը հաշվի առնելով, ընդհանուր առմամբ արդյունքից գոհ եմ: Սակայն լինելով մաքսիմալիստ, հաշվի առնելով որոշ հանդիպումներում մեր պաշտպանների թույլ տված կոպիտ սխալների հետևանքով գրանցված ցավալի պարտությունները, պետք է որ ավելի շատ միավորներ վաստակեինք:

11036457_1643303772550532_4840884657832023745_n

– Ելնելով «Արարատի» ներկայիս արդյունքից, արդյոք փոխվե՞լ են ակումբի ղեկավարության պահանջները թիմի առջև դրված խնդրի հարցում:

– Դեռևս ինձ «Արարատ» հրավիրելու ժամանակ ղեկավարության պահանջն էր, որ թիմը եվրոգավաթների մրցաշարի ուղեգիր նվաճի: Տեսնենք, թե ինչպես կստացվի:

– Ինչպե՞ս է նախապատրաստվելու «Արարատն» առաջնության գարնանային հատվածին, ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում, կլինե՞ն թիմից հեռացողներ:

– Մարզումները սկսելու ենք դեկտեմբերի 21-ից: Հունվարի սկզբներին թիմին կմիանան նաև լեգեոնականները: Ուսումնամարզական 2 հավաք է նախատեսված, որոնցից առաջինի վայրը դեռևս հայտնի չէ, իսկ 2-րդը կկայանա փետրվարի կեսերին ԱՄՆ-ում, որտեղ նախատեսված են նաև ստուգողական հանդիպումներ: Նախապատրաստական շրջանում ամբողջապես կլուծվի թիմի համալրման հարցը, բնականաբար, որոշ ֆուտբոլիստների ծառայություններից էլ կհրաժարվենք:

Աշոտ Հայրապետյան


«Արարատը» պատասխանել է Նորայր Գրիգորյանի հայտարարությանը, թե ակումբը նրա աշխատավարձը չի վճարել

Տիգրան Ղարաբաղցյան. «Արարատն» այսօր ոչնչով չէր զիջում «Գանձասար-Կապանին»

Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

«Արարատ» – «Գանձասար-Կապան»՝ 1-2. Կապանյան թիմն «Ալաշկերտին» արդեն զիջում է 3 միավորով

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Առաջին խաղակեսից հետո

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

«Матч ТВ»-ի պատրաստած վավերագրական ֆիլմն «Արարատի» մասին (տեսանյութ)

Արկադի Անդրեասյան. «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ»

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»

«Արարատը» 2-րդ անընդմեջ տնային հաղթանակն է տոնում

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը