Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Վալենսիա» – «Բարսելոնա». Մեսսին մարզվել է ընդհանուր խմբում և պատրաստ է խաղադաշտ դուրս գալ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է մասնակցել Լա լիգայի 14-րդ տուրի «Վալենսիայի դեմ խաղին:

Երեքշաբթի օրը ֆուտբոլիստը բաց էր թողել իր թիմի մարզումը  ՝ գավաթային խաղից առաջ և այդպես էլ չէր հայտնվել հանդիպման հայտացուցակում: Արգենտինացու բացակայությունը շատերի  մոտ կասկածի տեղիք էր տվել, որ վերջինս կարող է չմասնակցել նաև «չղջիկների» դեմ խաղին:

Սակայն հարձակվողը հինգշաբթի օրը միացել է իր թիմակիցներին և պատրաստ է խաղալ «Վալենսիայի» դեմ:

Ավելացնենք, որ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին: