Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Տուխել. «1/16-ում Լիվերպո՞ւլի դեմ. Ինչքան ուշ, այդքան լավ»

Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը խոսել է Եվրոպա լիգայի սպասվող վիճակահանության մասին:

«Այն ինչ ես ուզում եմ, ընդհանրապես կարևոր չէ: Մենք կհանդիպենք այն թիմին, որը մեզ բաժին կհասնի վիճակահանության արդյունքում: Վստահ ենք, որ կարող ենք հաղթել ցանկացած մրցակցի:

Իսկ եթե այնպես ստացվի, որ մենք հանդիպենք «Լիվերպուլին», ապա դա հիանալի նորություն կլինի ցանկացած լրագրողի համար: Սակայն ինչքան ուշ, այնքան լավ»,- ասել է Տուխելը: