Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Տոտին հայտավորվել է «Էմպոլիի» հետ խաղին

«Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտին, կարծես, հարթել է տարաձայնությունները թիմի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետիի հետ։

Այդ մասին է վկայում այն, որ ֆուտբոլիստը հայտնվել է «Էմպոլիի» հետ խաղին հայտավորված ֆուտբոլիստների թվում։ Նշենք, որ այդ խաղը կայանալու է փետրվարի 27-ին։

Հիշեցնենք՝ «Պալերմոյի» հետ խաղից առաջ Ֆրանչեսկո Տոտին հրապարակայնորեն քննադատեց Լուչանո Սպալետիին այն բանի համար, որ արժանիորեն չի գնահատում իրեն ու բավականաչափ խաղաժամանակ չի տրամադրում, ինչի պատճառով էլ հեռացվել էր այդ խաղի հայտացուցակից։