Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Տիգրես» – «Ռեալ Սոլթ Լեյք». Մովսիսյանը կարող է իր առաջին խաղն անցկացնել ՌՍԼ-ի կազմում

  • ԿՈՆԿԱԿԱՖ Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ
  • «Տիգրես» – «Ռեալ Սոլթ Լեյք»
  • «Էստադիո Ունիվերսիտարիո դե Նուեվո Լեոն», Սան Նիկոլա դե լոս Գարզա
  • Փետրվարի 25, 5:00

Խաղից առաջ

Վաղը «Ռեալ Սոլթ Լեյքը» սկսելու է իր նոր տարին՝ հուսալով, որ դա էապես տարբերվելու է վերջին խայտառակ մրցաշրջանից, երբ թիմը 8 տարվա մեջ առաջին անգամ չկարողացավ նույնիսկ ՄԼՍ-ի փլեյ-օֆֆ հասնել: Ջեֆ Կասարի թիմը լավ նախապատրաստություն անցավ ու առաջիկա խաղին պատրաստ է ներկայանալ առանց էական կորուստների: Ավելին, թիմը ունի լուրջ համալրում՝ ի դեմս Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի:

Այնուամենայնիվ, այս դիմակայությունում ֆավորիտը մեքսիկական «Տիգրեսն» է, որին շատ մասնագետներ այս պահին համարում են Հյուսիսային Ամերիկայի լավագույն թիմ: Ի տարբերություն «Ռեալ Սոլթ Լեյքի»՝ այստեղ կարող եք շատ ծանոթների հանդիպել, օրինակ՝ Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Անդրե-Պիեր Ժինյակին, ով նաև թիմի գլխավոր գոլահարն է՝ 27 խաղում խփած 22 գնդակներով: «Տիգրեսը» Մեքսիկայի գործող չեմպիոնն է, թեև այս մրցաշրջանում այնքան էլ հաջող հանդես չի գալիս: Կլաուսուրայի 7 խաղերում թիմը վաստակել է 11 միավոր և ընդամենը 5-րդն է: Ավելին, թիմի առաջատար Խավիեր Ակինոն, ում կարող եք հիշել իսպանական «Վիլյառեալում» իր ելույթներից, վնասվածքի պատճառով, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի խաղը:

Երկու թիմերն էլ առաջին տեղով են ավարտել մրցաշարի խմբային փուլը, ընդ որում՝ «Ռեալ Սոլթ Լեյքը» ավելի սահուն է անցկացրել այն՝ տանելով 3 հաղթանակ և գրանցելով 1 ոչ ոքի: Սակայն այս փուլում «Տիգրեսին» հաղթելու համար պետք են հավելյալ ուժեր: ՌՍԼ-ում մեծ հույսեր են կապում Յուրա Մովսիսյանի հետ, ով հավանաբար դաշտ դուրս կգա հենց մեկնարկային կազմում:

Ի՞նչ է իրենից ներկայացնում Յուրա Մովսիսյանի «Ռեալ Սոլթ Լեյքը»


Ամերիկյան քննարկումներ. «Անարդարություն է, որ Յուրա Մովսիսյանը տարեկան վաստակում է մոտ 2 մլն դոլար»

Յուրա Մովսիսյանը խոսել է «Խոստումը» ֆիլմի մասին և նկարագրել է իր հոգու ցավը (տեսանյութ)

Յուրա Մովսիսյանը՝ MLS-ի ամենաբարձր վարձատրվող աստղերի ցանկում

Յուրա Մովսիսյանը հերթական գոլն է խփել ՄԼՍ-ում (տեսանյութ)

Յուրա Մովսիսյանը կոչ է արել այցելել Հայոց ցեղասպանությանը նվիրված «Խոստում» ֆիլմի պրեմիերային

Յուրա Մովսիսյանը հայտնվել է ՄԼՍ-ի շաբաթվա խորհրդանշական հավաքականում

Յուրա Մովսիսյանը հերթական գոլն է հեղինակել ՄԼՍ-ում (տեսանյութ)

Յուրա Մովսիսյան. «Պահ է գալիս՝ պետք է ապացուցես, որ քո ջանքերով ես անուն ձեռք բերել»

Յուրա Մովսիսյանը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղի մասին

Յուրա Մովսիսյանը գրավել է «Լոս-Անջելես Գելեքսիի» դարպասը (տեսանյութ)

Յուրա Մովսիսյանը, Կական, Դավիդ Վիլյան, Ռաֆա Մարկեսը և ՄԼՍ-ի աստղերը պատրաստվում են նոր մրցաշրջանին (տեսանյութ)

Յուրա Մովսիսյանի գոլն օգնել է «Ռեալ Սոլթ Լեյքին» հաղթելու «Ալաշկերտին»

«Ալաշկերտի» ֆուտբոլիստներն ԱՄՆ-ում հանդիպել են Յուրա Մովսիսյանին (լուսանկար)

Ի՞նչ է կատարվել այսօր հայկական ֆուտբոլում. Փետրվարի 16-ի կարևորագույն լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Յուրա Մովսիսյան vs «Մինեսոտա Յունայթեդ» (տեսանյութ)

«Ռեալ Սոլթ Լեյքը» ոչ-ոքի է խաղացել «Մինեսոտա Յունայթեդի» հետ. Յուրա Մովսիսյանը դարձել է գոլի հեղինակ (տեսանյութ)