Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Թինա Կարապետյանը և զուգընկերը բրոնզե մեդալ են նվաճել Զագրեբում

Գեղասահորդներ Կարապետյան-Սենեկալը զույգը Զագրեբի մրցաշարում դարձավ բրոնզե մեդալակիր, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Կարճ ծրագրում Հայաստանը ներկայացնող զույգը 4-րդն էր: Ազատ ծրագրում հավաքելով 79,66 միավոր` զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Առաջին տեղում իտալացիներ Գուիգնարդ-Ֆաբրի զույգն է:

Կարապետյան-Սենեկալը զույգը՝ ընդհանուր 127,92 միավորով նվաճեց Գեղասահքի միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացվող ավանդական մրցաշարերի ցանկում ընդգրկված «Golden Spin of Zagreb 2015» մրցաշարի բրոնզե մեդալ: