Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Տեղեկատվություն՝ Միխայիլ Շումախերի առողջական վիճակի մասին

Աշխարհահռչակ ավտոարշավորդ Միխայիլ Շումախերը, ով մոտ երկու տարի առաջ պատահարի արդյունքում նախ հայտնվեց կոմայում, իսկ հիմա դարձել է հաշմանդամ, շարունակում է մնալ նույն վիճակում։

Նրա ներկայացուցիչ Սաբին Կեհմը այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ հերքել է օրերս տարածված լուրերը, ըստ որոնց «Կարմիր բարոնը» սկսել է կամաց-կամաց ապաքինվել։

«Ցավոք սրտի, ինչքան էլ մենք դա ցանկանանք, դրական տեղաշարժեր չկան։ Միխայիլի առողջական վիճակի մասին այլ բան չեմ կարող ասել»,- նշել է Կեհմը։