Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Սուոնսին» պաշտոնանկ արեց Գարի Մոնկին

Գարի Մոնկը լքել է «Սուոնսիի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Ուելսը ներկայացնող ակումբը սկսել է նոր գլխավոր մարզչի փնտրտուքները։

Մոնկը «կարապների» գլխավոր մարզչի պաշտոնում աշխատեց մեկ տարի տաս ամիս։ Նրա ղեկավարությամբ թիմն անցկացրել է 77 հանդիպում, որոնցից հաղթել է 28-ում, 17 խաղ ավարտվել է ոչ-ոքի արդյունքով և 32 անգամ «Սուոնսին» պարտվել է։ Նախորդ մրցաշրջանում թիմը զբաղեցրեց ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը։

Ընթացիկ մրցաշրջանում «Սուոնսին» 15 տուրերից հետո հավաքել է 14 միավոր ու զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։