Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Սպարտակը» հրաժարվել է վարձավճարով բաց թողնել Մովսիսյանին

Մոսկվայի «Սպարտակը» չի պատրաստվում այս ձմռանը վարձավճարով բաց թողնել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին:

Տվյալ պահին «Ռեալ Սոլթ Լեյքը» բանակցություններ  է վարում մոսկովյան ակումբի հետ Մովսիսյանի հավանական վարձակալման շուրջ:

Ըստ տեղեկությունների, հյուսիսամերիկացիները պատրաստ են վճարել հայ ֆուտբոլիստի աշխատավարձի մեծ մասը, որը կազմում է 2,2 մլն եվրո:

Սակայն «Սպարտակը» դիտարկում է միայն վաճառելու տարբերակը: