Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Սպանվել է Հոնդուրասի ազգային հավաքականի կիսապաշտպանը

Հոնդուրասի ազգային հավաքականի և «Օլիմպիի» կիսապաշտպան Արնոլդ Պերալտան երեկ Լա Սեյբա առևտրի կենտրոնի մոտ իր մեքենան կայանելիս սպանվել է անհայտ անձանց կողմից:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, անհայտ անձինք սպանել են 26-ամյա ֆուտբոլիստին, երբ վերջինս նստել է իր մեքենան:

Նշվում է, որ ոստիկանությունը արդեն հերքել է գողության փաստը, քանի որ հանցագործները թողել էին Պերալտայի անձնական իրերը:

Ավելացնենք, որ Պերալտան ժամանակին հանդես է եկել շոտլանդական «Ռեյնջերսում»: