Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Սկսել ոչնչից… 1908, Մարտ 9, Միլան. Ներաձուրիների բլոգը

1908, Մարտ 9 , Միլան

Տասնյակ հավաքվածներ…քննարկում… l’Օrologio ռեստորան … հավաքատեղի քաղաքի ինտելեկտուալ խավի՝ արվեստագետների, նկարիչների, գրողների և հրապարակախոսների, քաղաքական գործիչների…

-Պարոնայք, – սկսեց նրանցից մեկը, – ուրախալի է, որ ոչ-ոք ետ չկանգնեց իր խոսքից և համախմբվեցինք այս հիասքանչ վայրում: Բոլո՞րն են այստեղ:

-Այո, Ջորջիո, բոլորս այստեղ ենք՝ Ջ.Մուջջիանի – Բոսսարդ -Լանա- Բերտոլինի- Դե Օլմա -Հինթերմանն Էնրիկո – Հիթերմանն Արտուրո – Հիթերման Կառլո – Դելլ՛Օրո Պյետրո – Ռիետման Ուգո – Հանս – Վոելկել – Մաներ – Վիփֆ – Արդուսսի Կառլո, բոլորը…

-Պետք է քաջ գիտակցել, – շարունակեց նա, – թե ի՞նչ ենք պատրաստվում անել և ի՞նչ դժվարությունների կարող ենք հանդիպել: Մենք ոչինիչ չունենք այս պահին, ամեն ինչ սկսելու ենք զրոյից՝ ունենալով միայն մեր առջև դրված նպատակը և մեր համախմբվածությունը, իսկ մեր կողքին արդեն ունենք հզոր թշնամի, որն ամեն կերպ կխոչընդոտի մեր գործին:

-Մենք այլևս չենք կարող խաղալ իրենց նողկալի կանոններով, – բացականչեց մյուսը, – դա դեմ է մեր մարդկային սկզբունքներին, դեմ է ֆուտբոլի և ցանկացած այլ սպորտաձևի գաղափարախոսությանը: Մեզ դուր չի գալիս այն ֆուտբոլը և քաղաքականությունը, որը տանում է Միլանի Ֆուտբոլի և Կրիկետի ակումբը՝ գոհացնել միայն իտալացի չինովնիկներին:

-Համաձայն եմ, Բերտոլինիի հետ, ֆուտբոլը պետք է նման լինի գեղեցիկ արվեստի, -խոսեց Հինթերմանն ավագը, – որը չի ճանաչում ո՛չ ազգույթյուն, ո՛չ կրոն և ո՛չ էլ մաշկի գույն, այն պետք է համախմբի բոլորին մեկ նշանի ներքո: Մենք կարո’ղ ենք դա անել: Ի՞նչ է նշանակում թույլ չտալ լեգիոններներին մեր երկրում ֆուտբոլ խաղալ և նրանց վերաբերվել որպես ցածրակարգ խավի մարդկանց, դա անընդունելի է, Աստվա՛ծ իմ, ես այլևս չեմ կարող այդպիսի կազմակերպության մի մասը լինել…

-Այլևս քննարկելու ոչինիչ չկա, Ջո՛րջիո, – հավելեցին մյուսները, – մենք բոլորս էլ պատրաստ ենք կրել այդ դժվարությունները, մենք պետք է ստեղծենք մարդկային սկզբունքներով թիմ, առանց ռասսայական և ազգային պատկանելիության, որը կպատկանի աշխարհին: Ասա քո վերջնական խոսքը, Ջորջիո, բոլորս դրան ենք սպասում և պատրաստ ենք ստորագրել արձանագրությունը…

Ջորջիո Մունջջիանին մի քանի րոպե լուռ նայում էր Միլանի աստղազարդ երկնքին, այնուհետև, դառնալով դեպի հավաքվածները, ովքեր սպասում էին իր խոսքին, վճռական ձայնով հայտնեց.

-Ծնունդ առնելով այստեղ՝ l’Օrologio ռեստորանում, արվեստագետների և նկարիչների շրջապատում, այն ինչ մենք հիմա ստեղծում ենք միշտ դատապարտված է լինել մեծ տաղանդաների ակումբ: Այս հիանալի գիշերը հուշում է նաև մեր գերբի գույները՝ սևը և կապույտը, ոսկեգույն աստղերի համադրությամբ: Այն կկոչվի Ինտերնացիոնալե, քանզի մենք բոլորս եղբայրներ ենք աշխարհում:

nera

Այսպես կարելի է պատկերացնել Ինտերի հիմնադիրների վերջին որոշիչ հանդիպումը: Ջորջիո Մունջջիանիի արտասանած վերջին խոսքերը հանդիսանում են Ինտերի ծննդյան վկայականը, որը մինչ այսօր պահպանում է իր ստեղծման ակունքներում դրված սկզբունքները՝ հավասարություն, արդարություն և եղբայրություն, որոնցով առաջնորդվելով նրանք ապացուցեցին և ապացուցում են, որ սկսելով ոչինչից, բայց ունենալով լուսավոր նպատակ, կարելի է հասնել ամենամեծ բարձրունքներին՝ լինել միակ ակումբը Իտալական ֆուտբոլում, որը իր ստեղծման օրվանից հանդես է գալիս բարձրագույն լիգայում, լինել աշխարհի 7 բացառիկ ակումբների շարքում, որոնք երբևէ նվաճել են Տրիպլետ, և ի վերջո լինել առաջինը եվրոպական ակումբներից, որը վերջ դրեց ռասսայական և ազգային խտրականությանը իր ցուցադրած ֆուտբոլում:

Մունջջիանին` լինելով նաև նկարիչ, գիշերվա, երկնքի և աստղերի համադրությամբ ստեղծեց Ինտերի գերբը, իսկ սև և կապույտ գույները ուղեկցում են ակումբին իր ողջ պատմության ընթացքում:

1908 թվականի մարտի 9-ին մի խումբ խենթերի կողմից ստեղծված և նրանց երազած ակումբն այլևս իրականություն է՝ նրանք համաշխարհային ֆուտբոլին նվիրեցին մի ֆուտբոլային ընտանիք, որը լուրջ դերակատարում ունի ֆուտբոլի պատմության անցյալի և ներկայի համար: Այն համախմբել է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում մեկ կարգախոսի շուրջ՝ ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԵՂԲԱՅՐՆԵՐ ԵՆՔ:

Ինտերիստաների համաշխարհային եղբայրության մասն ենք կազմում նաև մենք՝ Ինտերի Հայ Երկրպագուները: Հետաքրքրականն այն է, որ մեր կազմավորման պատմությունը շատ նման է Ինտերի ստեղծմանը՝ 2011 թվականին մի խումբ Հայ Ինտերիստաներ, համախմբվելով խենթ գաղափարի շուրջ, ստեղծեցին նոր կայք (FcInter.am) և երկրպագուների բանակ, որն այսօր արդեն համախմբում է հարյուրավոր Հայ Ինտերիստաների աշխարհի տարբեր ծայրերից:

Մենք հպարտորեն մաս ենք կազմում Սև-կապույտների (Ներաձուրրիների) համաշխարհային ընտանիքի` գիտակցելով, որ երկրպագում ենք արդար սկզբունքներ ունեցող ակումբի:

Որպես վերջաբան, ցանկանում ենք վերհիշել Մեծն Ջուզեպպե Պրիսկոյի խոսքերը, որոնցից մեկն ուղղում ենք Ինտերիստաներին, իսկ մյուսը՝ Ինտերին չսիրողներին…

«Ինտերի երկրպագուները կարող են չանհանգստանալ, այսքան տարի այս ակումբում լինելով՝ կարող եմ ասել, որ Բ Սերիան գոյություն չունի մեր գենետիկ կոդում»:

«Երբ ես սեղմում եմ միլանիստայի ձեռքը՝ անմիջապես լվանում եմ ձեռքս: Երբ ես սեղմում եմ յուվենտինոյի ձեռքը` հաշվում եմ մատներս»:

[ale_tabs] [ale_tab title=” “] Սույն հոդվածը հրապարակվել է «Վիվառո Նյուզի» կազմակերպած մրցույթի շրջանակներում: Հոդվածում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել «Վիվառո Նյուզի» տեսակետների հետ: Հոդվածի օգտին քվեարկելու համար սեղմե՛ք ներքևում գտնվող «Հավանել հոդվածը» կոճակը:[/ale_tab] [/ale_tabs]


Բրազիլացի պաշտպան և աշխարհի չեմպիոն Լուսիոն կազմել է իր «երազանքի» թիմը

Պոչետինո. «Այդ լուրերը կեղծ են, ես մնում եմ Անգլիայում»

«Ինտերը» մեգապայմանագիր է առաջարկել Պոչետինոյին

ՊՍԺ-ն հետաքրքրվում է «Մոնակոյի» գլխավոր մարզչի ծառայություններով

Marca. Պեպեն տեղափոխվում է Իտալիա

«Երկու քարի արանքում». Անտոնիո Կոնտեն պետք է ընտրի «Չելսիի» և «Ինտերի» առաջարկների միջև

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Ինտերը» մնաց առանց գլխավոր մարզչի

Կոնտեն և Սիմեոնեն կարող են տեղափոխվել Իտալիա

«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին ցույց է տվել իր նոր դաջվածքը (ֆոտո)

Սիմեոնեն կհանդիպի «Ինտերի» ներկայացուցիչների հետ

Սերխիո Ռոմերոն որոշել է հետևել Դե Խեայի օրինակին. Արգենտինացին համաձայնության է հասել իտալական գրանդի հետ

Հնգօրյա «բանտարկությունը» մարզաբազայում չօգնեց, «Ինտերը» պարտվեց «Նապոլիին» (տեսանյութ)

Ռայոլան Դոնարումայի ծառայությունները առաջարկել է «Ինտերին»

«Ինտերի» ղեկավարությունը որոշել է ֆուտբոլիստներին փակել մարզաբազայում

«Խենթ» իտալական ֆուտբոլ. 9 գոլ՝ «Ֆիորենտինա» – «Ինտեր» խաղում (տեսանյութ)

5 ուշագրավ հանդիպումներ, որոնք կկայանան հանգստյան օրերին