Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Մոտենում է Ամանորը, և Վիվառո Նյուզը ևս շտապում է ամփոփել անցնող տարին: 2015-ն առանձնահատուկ էր մեզ համար, քանի որ ընդմիշտ կմնա որպես Վիվառո Նյուզի ծննդյան տարի:

Անցած 4 ամիսների ընթացքում մենք աշխատեցինք` մարզասերներին տեղեկացնելու հայկական և համաշխարհային սպորտի զարգացումների մասին, բացահայտելու նրանց համար սպորտի բազմազան ու զարմանահրաշ աշխարհը, տարածելու սեր և հետաքրքրվածություն սպորտի նկատմամբ: Մենք նաև առաջարկեցինք ընթերցողներին մտնել մրցակցության մեջ` զանազան ինտելեկտուալ մրցույթների միջոցով: Իհարկե, Վիվառո Նյուզի գործունեությունն ուղղված էր նաև աջակցելու հայկական սպորտին, մասսայականացնելու ու ավելի հանրաճանաչ դարձնելու այն, ավելի թափանցիկ ու հասանելի դարձնելու Հայաստանի մարզաշխարհում ընթացող գործընթացները:

Այս ընթացքում ավելի քան 80 000 տարբեր մարդիկ ավելի քան 250 000 անգամ այցելեցին մեր կայք` դիտելով ավելի քան 1 000 000 էջեր: Մեր ոչ մեծ անձնակազմը հրապարակեց ավելի քան 3800 հայերեն և 700 անգլերեն ու ռուսերեն նյութեր: Մեր ջանքերով իրականացվեցին տարբեր մարզաձևերի հայկական և միջազգային իրադարձությունների ավելի քան 100 ուղիղ հեռարձակումներ: Ուրախ ենք հայտնել նաև, որ մեր աշխատանքի շնորհիվ լույս տեսան VMag ամսագրի 4 համարներ, որոնք անվճար կարող եք ձեռք բերել Վիվառոյի բեթշոփերում և Երևանի մի շարք հայտնի սրճարաններում:

[ale_tabs] [ale_tab title=”Title”] 2016-ը խոստանում է լինել մարզական իրադարձություններով լի տարի, ինչը լրացուցիչ ոգևորություն, միաժամանակ` պատասխանատվություն է մեզ համար: Ցանկանում ենք, որ Նոր տարին դառնա մեծ հաղթանակների տարի հայ ազգի համար, աշխարհի մարզադահլիճներն ու մարզադաշտերը ողողվեն հայոց եռագույնի երանգներով և հայոց հիմնի հնչյուններով: Ցանկանում ենք նաև, որպեսզի 2016 թվականին սպորտը բոլորիս համար ուղղակի հետաքրքրությունից վերածվի կենսակերպի մի մասի, որն իր հետ կբերի թե առողջություն, թե կամք և պայքարի ուժ` հաղթահարելու կյանքում հանդիպող ցանկացած փորձություն և հաղթանակած դուրս գալու դրանցից: Թող սկսվող օլիմպիական տարին հին լեգենդի համաձայն իր հետ նաև խաղաղություն բերի ողջ աշխարհին: Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ: [/ale_tab] [/ale_tabs]

Վիվառո Նյուզ

  • 6