Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Շմիդտ. Դ. «Բորուսսիան» կարող է զրկել «Բավարիային» չեմպիոնությունից

Լեվերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Ռոջեր Շմիդտը կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանում «Բավարիան» կարող է չնվաճել երկրի չեմպիոնությունը. Շմիդտը գտնում է, որ միակ ակումբը ով կարող է կանգնեցնել Պեպ Գվարդիոլայի ակումբին դա Դորտմունդի «Բորուսսիան» է:

«Եթե «Բորուսսիային» հաջողվի մինչև մրցաշրջանի ավարտը խաղալ այս օպտիմալ կազմով, այդ դեպքում ես կասեմ, որ Տուխելի թիմը մեծ հնարավորություններ ունի զրկելու «Բավարիային» այս տարվա չեմպիոնությունից: Երկու թիմերի հարձակման գծեր հավասար են, սակայն ի տարբերություն «Բորուսսիայի», «Բավարիան» այդպիսի հավասար 2 հարձակման գիծ ունի»,- Շմիդտի խոսքերն է մեջբերում Sport 1-ը: