Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Սերխիո Ռամոս. «Պիկեն պետք է մի փոքր հարգի «Ռեալին»»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը իր կարծիքն  է հայտնել «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ժերար Պիկեի  «Ռեալի» » մասին արած հայտարարությունների վերաբերյալ:

«Մենք պետք է սովորենք այս մեծ օրինակներից, ինչպես Ռաուլը, Կասիլյասը և Պույոլը և հարգենք բոլորին:

Այժմ ամենահարմար պահը չէ, որպեսզի խոսենք Պիկեից: Նա պետք է հարգի իմ թիմակիցներին և է մի փոքր հարգի «Ռեալին»:

Սակայն ես նրանով հիանում եմ, նա ազգային հավաքականի իմ թիմակիցն է: Սխալ կլիներ ավելին խոսել այս թեմայով»,- ասել է Ռամոսը: