Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Սերխիո Ագուերոն վերադառնում է

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն վերսկսել է իր մարզումները:

Արգենտինացի ֆուտբոլիստը կրունկի վնասվածքի պատճառով բաց է թողել վերջին 3 շաբաթները:

Նախորդ հանգստյան օրերին 27-ամյա ֆուտբոլիստը մարզվում էր սահմանափակումներով, սակայն այս շաբաթ վերջինս արդեն միացավ իր թիմակցիներին:

Այսպիսով, Սերխիո Ագուերոն կկարողանա մասնակցել դեկտեմբերի 21-ին կայանալիք «Արսենալի» դեմ: