Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Սեբաստիան Ջիովինկոն՝ MLS-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ

«Տորոնտոյի» հարձակվող Սեբաստիան Ջիովինկոն ճանաչվել է MLS-ի 2015թ. լավագույն ֆուտբոլիստ:

Իտալացի ֆուտբոլիստը այս ձեռքբերմանը հասավ MLS-ում հենց իր առաջին մրցաշրջանում՝ դառնալով 22 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ: Գոլ + փոխանցում տարբերակով Ջիովինկոն նոր ռեկորդ սահմանեց հյուսիսամերիկյան լիգայում:

Ջիովինկոն նաև ճանաչվել է MLS-ի լավագույն նորեկ և տեղ է գտել մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում:

Հավելենք, որ MLS գավաթի եզրափակիչ են դուրս եկել «Կոլամբուս Քրյուն» և «Պորտլենդ Թիմբերզը»: Որոշիչ խաղը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին: