Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռոյսը հրաժարվել է տեղափոխվել «Բարսելոնա», քանի որ իրեն ուժեղ ֆուտբոլիստ չի համարում

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ցանկացել է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսին, երբ իր թեկնածությունն էր դնում կատալոնական ակումբի վերջին նախագահական ընտրությունների ժամանակ, հաղորդում է Sport.es-ը:

Բարտոմեուն անգամ հանդիպել է Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի և նրա գործակալի հետ, սակայն Ռոյսը հրաժարվել է տեղափոխվել «Բարսելոնա»: Գերմանացին այդպիսի որոշում է կայացրել, քանի որ ինքը իրեն չի համարել ուժեղ ֆուտբոլիստ, ով կկարողանա հանդես գալ կատալոնական ակումբում: Բարտոմեուի համար այդ որոշումը շատ անսպասելի է եղել: