Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռոնալդուի մայրը պնդում է, որպեսզի որդին վերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ»

Դոլորես Ավեյրոն ՝ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը, պնդում է, որպեսզի որդին վերադառնա  «Մանչեսթեր Յունայթեդ»,- հաղորդում է Daily Mirror:

Ասվում է, որ եթե Ռոնալդուն որոշի հեռանալ Մադրիդի «Ռեալից», ապա Դոլորեսը կփորձի համոզել իր որդուն վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ», չնայած որ ՊՍԺ-ն պատրաստ է նրան ավելի մեծ աշխատավարձ առաջարկել:

Ավելի վաղ տարբեր լրատվամիջոցներ հաղորդում էին, որ մրցաշրջանի ավարտից հետո պորտուգալացին կհեռանա «Ռեալից»:

Նշվում է, որ Դոլորեսին նաև անհանգստացրել է վերջերս Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները և վերջինս չի ուզում, որ իր որդին և թոռնիկը ապրեն այնտեղ: