Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռոնալդուի գործակալը նոր ակումբ է փնտրում ֆուտբոլիստի համար

Ժորժե Մենդեշը, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի գործակալը, փորձում է նոր ակումբ փնտրել իր հաճախորդի համար: Այս մասին հայտնում է իսպանացի մարզական լրագրող և  Marca-ի նախկին գլխավոր խմբագիր Էդուարդո Ինդան:

«Մենդեշը իմ ընկերն է և ես վստահ եմ, որ նա կհերքի այս տեղեկությունը: Սակայն ճշմարտությունն այն է, որ նա այժմ փորձում է մեկ այլ ակումբ փնտրել Ռոնալդուի համար»,- ասել է Ինդան:

Ավելի վաղ Մենդեշը նշել էր, որ Կրիշտիանո Ռոնալդուն պատրաստվում է իր պրոֆեսսիոնալ կարիերան ավարտել Մադրիդի «Ռեալում»: