Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռոնալդուի գործակալը ասել է, թե որտեղ կանցկացնի պորտուգալացին իր կարիերայի վերջին տարիները

Ժորժե Մենդեշը, ով համարվում է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի գործակալը, հաստատել է, որ պորտուգալացին չի լքի «Արքայակայական» ակումբը:

«Կրիշտիանոն բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է: Վստահ եմ, որ առաջիկա 7 տարին նա կանցկացնի «Ռեալում», որտեղ էլ կավարտի կարիերան:

Մադրիդում նրան ամեն ինչ գոհացնում է, իսկ խաղակոշիկները մեխից կկախի 40 տարեկանում»,- ասել է գործակալը:

Ավելացնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկություններ էին տարածել, որ մրցաշրջանի ավարտից հետո Ռոնալդուն կարող է հայտնվել ՊՍԺ-ում կամ «Մանչեսթեր Յունայթեդում»: